Արտ թերապիայի մեթոդով աշխատանքները վախերի հետ

Արտ-թերապիան արվեստի, առաջին հերթին երևակայության ու ստեղծագործականության հիման վրա ստեղծված հոգեթերապիայի մասնագիտացված ուղղություններից մեկն է:
 Արտ-թերապիան առաջացել է մեր դարի 30-ական թթ.: «Արտ-թերապիա» (տառացիորեն՝արվեստով թերապիա) տերմինը կիրառության մեջ մտցրեց Ադրիան Հիլլը (1938)՝առողջարաններում տուբերկուլյոզով հիվանդների հետ իր աշխատանքի նկարագրության ժամանակ: Հիլլը նկարիչ էր,ով ծանր հիվանդության ժամանակ հոսպիտալում սկսեց նկարել և զգաց ,թե ինչ դրական ազդեցություն է ունենում ստեղծագործական գործընթացն իր առողջության վրա: Նա,սեփական փորձի վրա հիմնվելով, նշում  էր, որ արվեստը կարող է բուժել և այն պետք է մտնի առողջապահական համակարգի մեջ:

Արտ-թերապիայի հիմնական նպատակն անձի ներդաշնակ զարգացումն է ինքնաարտահայտման և ինքնաճանաչման կարողության զարգացման միջոցով: Արտ-թերապևտիկ ներգործության կարևորագույն տեխնիկա է համարվում ակտիվ երևակայության տեխնիկան, որն ուղղված է գիտակցականի և անգիտակցականի դեմ առ դեմ բախմանն ու հաշտեցմանը՝աֆֆեկտիվ ներգործության միջոցով:

Հումանիստական ուղղության ներկայացուցիչների կարծիքով արտ-թերապիայի շտկողական հնարավորությունները կապված են այցելուին՝արվեստի արարումներում ինքնաարտահայտման և ինքնաիրացման, սեփական «Ես»-ի հաստատման ու ճանաչման համարգործնականորեն անսահմանափակ հնարավորություների ներկայացման համար: Այցելուի կողմից ստեղծված իրերը, առարկայնացնելով նրա զգայուն վերաբերմունքն աշխարհին կատմամբ, հեշտացնում են հաղորդակցման և նշանակալի անձանց հետ հարաբերությունների հաստատման գործընթացը: Շրջապատողների կողմից ստեղծագործության արդյունքների նկատմամբ հետաքրքրությունը, նրանց կողմից ստեղծագործությունների ընդունումը բարձրացնում են այցելուի ինքնագնահատականը և նրա ինքնընկալման և ինքնարժեքի աստիճանը:
Իր զարգացման սկզբում արտ-թերապիան արտացոլում էր հոգեվերլուծական հայացքները, որոնց համաձայն այցելուի գեղարվեստական գործունեության վերջնական արդյունքը (լինի դա նկար, քանդակ) համարվում էր անգիտակցական հոգեկան գործընթացների արտահայտություն:

Վախ և արտ-թերապիա. Փոխազդեցության մեխանիզմ

 Վախի հիմքում, որպես մարդկային զգացմունք, ընկած է ինքնապահպանման բնազդը: Կենսաբանական իմաստալից վախը կյանքի ընթացքում պաշտպանիչ և հարմարվողական գործառույթներ է իրականացնում: Այնուամենայնիվ, վախերը կարող են չունենալ դրական գործառույթներ, որից դառնում են անձնային անհանգստության ազդանշան:
 Ժամանակակից գործնական հոգեբանությունը տարբեր լուծումներ է առաջարկում վախերի հաղթահարման համար, այդ թվում հոգեթերապիան, որը համարվում է ամենահարմար և ընդունելի միջոցը: Գոյություն ունեն տարբեր տեսակի թերապիաներ, որոնք օգտագործվում են վախի հետ գործնական աշխատանքում: Արդյունավետ ու խորքային ուղղություններից է արտ-թերապիան:

Արտ-թերապիայի առավելությունն իր խաղային բնույթն է, որը մոտ է երեխաների ամենօրյա գործողություններին, ինչը թույլ է տալիս արդիականացնել և լուծել խնդիրը: Եվ քանի որ մանուկ հասակում անձը դեռ չի ունենում խնդիրներ իր կյանքում, հանգիստ է, խաղաղ ու անհոգ, ուստի, զբաղվելով նկարչությամբ, անձն ասես վերադառնում է իր մանկություն ու վերապրում մանկության դրական զգացումները:

Երեխաների հետ աշխատանքի ժամանակ հոգեբանները հաճախ փնտրում են «Ինչպե՞ս ազատվել վախի զգացումից» խնդրի լուծումը (հատկապես շատ փոքր երեխաների մոտ), և դիմում են արտ-թերապիայի մեթոդին: Արտ-թերապիայի մեթոդները հնարավորություն են տալիս ընկալել խնդիրը այնքան, որքան անձը պատրաստ է: Երեխաները, որպես կանոն, նույնիսկ չեն էլ հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ: Վախերի և ֆոբիաների հաղթահարմանն ուղղված արտ-թերապևտիկ աշխատանքը օգնում է արվեստի միջոցով հաղթահարել դրանք, որը հիմնված է մի պարզ ձևի վրա. Վախը կարող է պատռվել, սիմվոլիկ ձևով նկարելով նրան, պատկերացնելով նրան գործողությունների միջոցով, կազմելով նրան մասերից և այլն: Այստեղ աշխատում է հատուկ թերապևտիկ մեխանիզմը՝ ստեղծագործական գործունեությունը:

Սկզբում երեխաները վախենում են իրենց մտահոգությունները փոխանցել պատկերների տեսքով, իսկ ներքին արգելքը հաղթահարելու և ստեղծագործության սկիզբը բուժման առաջին քայլն է: Այնուհետև, երեխան «հարմարվում է», և որոշ դեպքերում «անվանում է» իր վախը, ինչ-որ սարսափելի և անհանգստացնող բան վերափոխելով մի անվնաս նկարի, որը կարող է պատռվել, կամ պլաստիլինե ֆիգուր, որին հեշտ է քանդել: Անհանգստության ու վախի անընդհատ զգացումը դառնում է գեղարվեստական պատկեր, ստեղծագործական մանիպուլյացիայի օբյեկտ: Այդ ձևով երեխան արտահայտում է իր զգացմունքներն ու ցանկությունները, ելք է տալիս հույզերին, վերակառուցում իրական տրավմատիկ իրավիճակները:

Ավելի ակտուալ է արտ-թերապիան երևակայական մտավախություններից ու վախերից ազատվելու դեպքերում, ինչը պայմանավորված է բավականին երկարատև իրական իրադարձություններով: «Թարմ» վախերի առնչությամբ այս մեթոոդն ավելի հաջող է:

Խնդրի լուծման ուղիներ

Վախի հետ բախումը հաճախ անսպասելի է լինում, ինչը բերում է ուժի պակասի և դրա հետ ադեկվատ հաղթահարման հնարավորության բացակայության:
Շնորհիվ արտ-թերապիայի տարբեր տեսակների հնարավոր է յուրաքանչյուր անձի և ցանկացած դեպքի համար տարբերակ ընտրել: Օրինակ, մատներով նկարելու տեխնիկան թույլ է տալիս աշխատել անգամ տեսողական խնդիրներ ունեցող և շատ փոքր երեխաների հետ:
 Բավականին լայն կիրառում ունեն պարային թերապիան, երաժշտական թերապիան, բիբլիոթերապիան, ֆոտո և վիդեո թերապիաները, դրամաթերապիան, ինչպես նաև ինտերմոդալ թերապիան, հեքիաթաթերապիան, նկարչական, պլաստիլինե և այլ արվեստի ձևեր:

Վախի հաղթահարման վարժություններ

  • Վախի պատկերում՝ աբստրակցիա- այցելուին առաջարկում ենք պատկերել իր վախը թղթի վրա, գծերի և երանգների օգնությամբ: Նկարը պետք է վերացական լինի, ապա անհրաժեշտ է մանրամասնորեն մեկնաբանել նկարի յուրաքանչյուր դետալն ու դրա նշանակությունը:
  • Վախի պատկերում՝ նյութականացում- վախը պատկերվում է թղթի վրա կամայական ձևով, ապա դրա ստեղծման համար հարկավոր է ապակառուցողական գործողություններ կատարել. Քանդել և դեն նետել, պատռել, վառել, ոչնչացենլ այլ կամայական մեթոդներով:
  • Խաղային գործընթաց՝ ֆիլմի ցուցադրություն-(կարող է կիրառվել ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար). Հորինվում է սցենար, որն ունի գլխավոր հերոս՝ վախի հաղթողը, վախը (բացասական կերպարի ձևով) և այլ դերեր, օգնում են պատկերացնել հաղթական սյուժետ. Առաջարկվում է բեմականացում իրականացնել դերակատարելով յուրաքանչյուր կերպարը հերթականությամբ:
  • Թելերով պատմության ստեղծում- օգտագործվում է հաստ թելի կծիկ: Հորինվում է պատմության սկիզբը, օրինակ, ինչ-որ մեկի մասին, խելացի ու բարի, ով կարծես թե լավ է, բայց ունի վախ… Կծիկը փոխանցում ենք այցելուին (թելի վերջույթը մնում է հոգեբանի ձեռքում), նա պետք է պատմի վախի մասին և շարունակի պատմությունը, կծիկը աստիճանաբար վերադարձնելով հոգեբանին: Դա շարունակվում է մինչև պատմության տրամաբանական ավարտը, որտեղ վախը դադարում է վախեցնել:
  • Ստեղծել իրավիճակ, որտեղ անձը վախ է զգում- ամենաստանդարտ մոտեցումը դա ամենից շատ վախեցնող իրավիճակի պատկերումն է: Դա կարելի է անել նույնիսկ սխեմատիկ կերպով, դա գրեթե բոլորի մոտ ստացվում է, անգամ նրանց մոտ, ովքեր համառորեն պդնում են, որ « չեն կարողանում նկարել»:
  • Նկարել այն զգացողությունը, որը առաջանում է մարմնում վախի ժամանակ-Եթե անձը խոսակցության ժամանակ հաճախ է նկարագրում իր ներքին զգացողությունները. «ամեն ինչ սառչել է», «սիրտս ընկավ ոտքերիս տակ», «լեզուս պապանձվեց»- առաջարկեք նրան նկարել այն, ինչ նա գզում է: Զգացողությունները կարելի է նկարել մարմնի սխեմատիկ տարբերակով, հենց մարմնի վրա կամ որպես զգացողության կերպար: Օրինակ, ցրտի զգացողությունը կարելի է պատկերել դույլով սառույցի տեսքով:
  • Նկարել ամենաառաջին դեպքը, որը վախեցրել է անձին- Այցելուին առաջարկում ենք հիշել ամենաառաջին դեպքը, երբ նա վախեցել է: Օրինակ, երբ մանուկ հասակում նրա վրա շուն է հարձակվել, կամ, երբ ողջ դասարանը ծիծաղել է նրա պատասխանի վրա, կամ, երբ նա քիչ էր մնում խորտակվեր: Պետք է նկարել հենց դա, ամենաառաջին դեպքը, որից ձևավորվել է վախը:
  • Պատրաստել դիմակ, վախի զգեստ կամ առանձին էլեմենտներ- Այս միջոցները օգնում են որոշ ժամանակով վերածվել սեփական վախի, խաղալ նրա դերը: Հատկապես հարմար է մթությունից, ուրվականներից և որոշակի մասնագիտություն ունեցող մարդկանցից (օրինակ, բժիշկներից) վախի համար:  Այս տարբերակը դուր է գալիս այն երեխաներին, ովքեր չեն սիրում նկարել:
  • Նկարել վախ, սարսափ արտահայտող դեմք- դեմքի նկարը ամենադժվար, բայց միևնույն ժամանակ շատ արտացոլող տեխնիկաներից մեկն է, քանի որ հիանալի կերպով փոխանցում է նկարողի հույզերը: Այսպիսի նկարը շատ դժվար է փոխել դրականի, ստիպված եք միացնել երևակայությունը ամբողջ հզորությամբ:

Աշխատանքի փուլերը

Արտ-թերապիայի առաջին փուլը կրում է նախապատրաստական բնույթ և այցելուի ու հոգեբանի, խմբում գտնվող անդամների միջև կոնտակտի ստեղծման, նոր միջավայրին հարմարվելու և աշխատանքի կանոններին ծանոթանալու բնույթ: Շատ կարևոր է բացատրել այցելուին, որ իր ստեղծագործական գործունեությունը չի գնահատվելու որևէ բալային համակարգով, և որ նա չպետք է առաջնորդվի որևէ մեկի ակնկալիքներով:

Երկրորդ փուլում սկսվում է վախի հաղթահարման գործընթացը. Այս փուլում ձևակերպվում է խնդիրը և սկսվում է հուզական բացահայտում: Այցելուն անվանում է իր վախը և նկարագրում այն ընտրված մեթոդներով: Նա նկարում է, տեղավորում է պայմանական հեքիաթի մեջ, ծեփում է և այլն: Այս փուլը շարունակվում է այնքան, մինչև բացահայտվում է տրավմատիկ իրավիճակը և դրա հետկապված բոլոր բացասական զգացմուքնները հաղթահարված են լինում:
Շատ կարևոր է ստեղծագործական գործընթացի զարգացումը, որը արտացոլում է ինչպես անձնային զարգացման առանձնահատկությունները, այնպես էլ բացասական զգացմունքների աստիճանական ազատումը: Վախը բաժանվում է նրանից, և նա կարող է մանիպուլյացիայի ենթարկել վախին, ոչ թե ենթարկվել նրան: 

Շատ արդյունավետ է վախեցնող կերպարի վերածումը զվարճալի կերպարի: Վախից զվարճանալ: Կամ թշնամական կերպարը վերափոխել հարազատ կերպարի: Բայց կան ավելի արմատական մեթոդներ ևս: Որպեսզի անձը ազատվի իր անհանգստություններից, կարելի է պատռել, քանդել, փշրել, վառել, մի խոսքով վերացնել այդ կերպարները ինչպես կցանկանա այցելուն: Ավելի լավ է պարզել այցելուից, թե որ մեթոդն է իրեն ավելի արդյունավետ թվում վախի հաղթահարման հարցում:

Երրորդ փուլը մտավախությունների ու ինքնավստահության հաղթահարման քայլն է: Այցելուն դադարում է ասոցացնել իրեն զոհի դերում և սկսում է ճանաչել իրեն որպես հերոսի, հաղթողի: Նկարների բնույթն ու ստեղծագործական գործունեությունը կտրուկ փոխվում է: Վախի զգացումը հեռանում է և միաժամանակ ձևավորվում են վարքի նոր ձևեր, նկատվում է ինքնագնահատականի բարձրացում: Այդ զգացումը կարելի է ամրապնդել ստեղծելով և երևակայելով հերոսի մասին մի հեքիաթ, ով հաղթահարում է իր ճանապարհին ի հայտ եկող բոլոր դժվարությունները:

Չորրորդ փուլում ամրապնդվում են ձևավորված վերաբերմունքի ու վախերի հաղթահարման ուղիները: Այցելուն գիտակցում է իր հնարավորությունները, գիտի ինչպես պետք է ինքնուրույն հաղթահարի խնդիրները, եթե դրանք կրկնվեն:

Այս փուլերը ընդհանուր բնույթ են կրում և յուրաքանչյուր գործի իրացում ունի իր յուրահատկությունը, այդ թվում ընտրված ձևը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s