Հոգեկան զարգացման հապաղում

Երեխաների մոտ հոգեկան զարգացման հապաղման երևույթն առաջանում է հոգեկան և հոգեֆիզիկական մանկայնության պատճառով՝ կապված մայրերի հղիության շրջանում պտղի ԿՆՀ-ի վրա տարբեր գործոնների վնասակար ազդեցությունների հետ: Հաճախ հոգեկան զարգացման հապաղումն առաջանում է երեխայի կյանքի վաղ փուլերում տարբեր գործոնների հետևանքով և հանգեցնում է օրգանիզմի ասթենիկ ու ցերեբրասթենիկ վիճակների: Չբարդացած հոգեկան մանկայնության տեսքով հոգեկան զարգացման հապաղումը գնահատվում է որպես ավելի բարենպաստ վիճակ, որը մեծամասամբ չի պահանջում ուսուցման հատուկ եղանակներ: Արտահայտված ցերեբրասթենիկ խանգարումների դեպքում հոգեկան զարգացման հապաղումը դառնում է առավել կայուն և հաճախ կարիք ունի ոչ միայն հոգեբանական-մանկավարժական շտկման, այլ նաև բուժական միջոցառումների:

Հոգեկան զարգացման հապաղումը դրսևորվում է հետևյալ կերպերով.

  • Երեխային դժվար է լինում տիրապետել ուսումնական գիտելիքներին այնպես արագ, ինչպես դա անում են մյուս երեխաները,
  • Հիմնական հոգեկան գործընթացները դանդաղ են զարգանում (ուշադրությունը ցրված է, հաճախ է շեղվում, դժվար է անցնում մի գործից մյուսին, չի կարողանում միառժամանակ լսել և անել, դժվար հիշում ու արագ մոռանում է (ոչ միայն բանաստեղծությունները, այլ, օրինակ, կանոնները, հրահանգները), երկար շփոթում է աջն ու ձախը, որի պատճառով սխալ է գրում տառերն ու թվերը, չի կարողանում տարբերել գլխավորը երկրորդականից, տեղադրել տրամանաբական հաջորդականությունն ու փոխադարձ կապը և այլն): 

Ըստ ծագման, ինչպես նաև երեխայի օրգանիզմի վրա վնասակար գործոնների ազդեցության ժամանակի՝ հոգեկան զարգացման հապաղումն ունի զգայակամային ոլորտի և ճանաչողական գործունեության շեղման տարբերակներ: Բայց հոգեկան զարգացման հապաղման բոլոր տեսակներն ունեն նաև ընդհանուր գծեր. ակտիվության ցածր մակարդակ՝ հյուծվածության հետևանքով, զգացմունքների և կամքի թերզարգացում և անհասություն, ընդհանուր տվյալների և պատկերացումների սահմանափակ պաշար, աղքատ բառապաշար, մտավոր գործունեության չձևավորված հմտություններ, խաղային գործունեության ոչ լրիվ ձևավորվածություն, դանդաղ ընկալում, բանավոր տրամաբանական գործողությունների դժվարություններ (տեսողական, դիդակտիկ խնդիրների լուծման ժամանակ մտածողության գործառույթն ավելի լավ է գործում):

Հոգեկան զարգացման հապաղումով երեխաների մոտ նկատվում է ինքնատիրապետման ցածր մակարդակ, ինչը դրսևորվում է հատկապես ուսումնական գործունեության մեջ: Դպրոցական ուսուցման սկզբում, որպես կանոն, թույլ են ձևավորված մտածողության հիմնական գործառույթները՝ վերլուծություն, համադրում, համեմատություն, ընդհանրացում: Նրանք չեն կարողանում կողմնորոշվել, չեն ծրագրում իրենց գործունեությունը: Հանրակրթական դպրոցի պայմաններում հոգեկան զարգացման հապաղումով երեխաները հայտնվում են մշտապես ցածր առաջադիմություն ունեցողների թվում, ինչն էլ ավելի է վնասում նրանց հոգեբանությունը և առաջացնում է բացասական վերաբերմունք ուսման նկատմամբ: Հայաստանում հոգեկան զարգացման հապաղումով երեխաները սովորաբար սովորում են հատուկ դպրոցում: Տարրական ուսուցման ժամանակահատվածում երեխաների մոտ 50%-ն այնպես է շտկվում, որ նրանց տեղափոխում են հանրակրթական դպրոցի 4-րդ դասարան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s