Մանկական ագրեսիա

Մանկական ագրեսիան, դա արձագանքելու միջոց է երեխայի անկարողությանը, որը նա ցանկանում է անել ճիշտ այնպես, ինչպես ինքն է ուզում: Ագրեսիան վարքագծային այնպիսի դրսևորում է, որը

հաճախ է դառնում ծնողների անհանգստության պատճառ: Կարևոր է հասկանալ ագրեսիայի առաջացման պատճառները. այսինքն՝ կարևոր է հասկանալ մեր այն վարքագծային դրսևորումները, որոնք կարող են երեխայի մոտ ագրեսիվ վարքագծի դրսևորման պատճառ դառնալ: Մանկական ագրեսիայի առաջացման պատճառ կարող են լինել սահմանափակումները, անհատական առանձնահատկությունները, մեծահասակների արձագանքներն ու էմոցիաները:
Ըստ կապվածության տեսության՝ փոքր երեխաները առանձնանում են իրենց անվտանգության զգացման աստիճանով մայրերի հետ փոխհարաբերություններում: Այսպիսի շփման դեպքում մոր և երեխայի միջև ստեղծվում է վստահելի, զգայական կապ: Նման երեխանները հակված են վստահել ուրիշ մարդկանց, ունեն լավ սոցիալական զարգացում, հանգիստ են: Իսկ այն երեխան, ում կապը ծնողների հետ հիմնված չէ վստահության վրա քչախոս են, հակված են ֆիզիկական ագրեսիայի: Այս երեխաները բնութագրվում են իմպուլսիվ վարքով և աֆեկտիվ բռնկմամբ: Կասկած չկա, որ երեխաների ագրեսիվության մակարդակի և խիստ պատժի միջև գոյություն ունի որոշակի կապ: Այդ կապվածությունը տարածվում է և այն դեպքերում, երբ պատիժը ծնողների ռեակցիան է ագրեսիվ երեխաների նկատմամբ, որը նպատակ ունի դաստիարակության այնպիսի ձևեր կիրառել, որ նվազեցնի և վերացնի երեխաների ագրեսիվության դրսևորումները: 

Մանկական ագրեսիայի տեսակները

Ագրեսիան որպես ինքնահաստատման միջոց
Երեխաների վաղ ագրեսիայի դրսևորման ձևերից է նեգատիվիզմը: Նեգատիվիզմը երեխաների համար հանդես է գալիս որպես դիմադրության, ինքնահաստատման և նպատակին հասնելու արդյունավետ միջոց: Երեխայի հայտնի «ոչ»-ը, ով սովորել է նոր քայլել, ցակացած ծնողի կարող է խենթության հասցնել: Այդ «ոչ»-ը ամրապնդվում է երեխայի քմահաճույքներով ու համառությամբ, որոնք համախմբվելով հաճախ հանգեցնում են սկզբիզ անսպասելի, ապա ակնկալվող օգուտների: Քմահաճույքները նյարդայնացնում ու զայրացնում են ծնողներին, շատ ժամանակ են խլում, հանգեցնում են վերահսկողության կորստի և հուզական պոռթկումների (գոռոցներ, զայրույթ), անգամ ֆիզիկական ագրեսիայի դրսևորման (ապտակ, ագրեսիվ հպումներ): Եվ հաճախ այս կռվում երեխայի ու ծնողի ագրեսիայի միջւ հաղթում է հենց երեխան, ում տալիս կամ գնում են իր ցանկալի բաները, զիջում են ու փայփայում:

Ագրեսիան որպես նպատակին հասնելու միջոց
Այլ վաղ ագրեսիայի ձևերի դրսևորումներից հոգեբանները նշում են այնպիսի ագրեսիվ գործողություններ, որոնց միջոցով երեխան փորձում է հասնել իր նպատակին: Այսպես, 3-7 տարեկանում երեխաների մոտ նկատվում են այնպիսի ագրեսիվ դրսևորումներ, ինչպիսիք են լարվածությունը, փռնչոցը, համառությունը, 4-5 տարեկանում՝ սպառնալիքներ, գոռոցներ, կռիվ: Հազվադեպ ծնողների է հաջողվում հանգիստ վերաբերվել երեխայի ագրեսիվ հնարքներին: Առաջանում է մի զգացում, որը լարելի է բնութագրել «տաքանալ» բառով: Եվ իսկապես, երեխայի հանդեպ զայրույթը այնքան մեծ է լինու, որ կարիք է լինում «սառչել», նախքան ագրեսիվ երեխայի  նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը:

Իրավիճակային ագրեսիա
Յուրաքանչյուր իրավիճակում երեխան գործում է այն ճանապարհով, որն իր համար ամենաընդունելին է.

  • Ուղղակի ագրեսիա կամ հարձակում-ընտրվում է երեխայի կողմից, եթե հակառակորդը, օրինակ՝ փոքր եղբայրն է կամ նուրբ է, ավելի թույլը զիջում է ուժով:
  • Պաշտպանողական ագրեսիա-երեխան օգագործում է սա, երբ հակառակորդը իրենից ուժեղ է, օրինակ՝ ծնողն է կամ դաստիարակը: Այս իրավիճակում նա կարող է հրաժարվել շփումից, հիվանդանալ, անտարբեր ու քմահաճ լինել:
  • Անուղղակի ագրեսիան նույնպես կարող է առաջանալ ուժերի անհավասարությունից, բացի դրանից երեխան դուրս է բերում իր զայրույթը հասանելի առարակների միջոցով՝ իրերով, կենդանիներով, ուրիշ մարդկանց հանդեպ
  • Պասիվ ագրեսիան դրսևորվում է երազանքներում, ֆանտազիաներում ագրեսիվ գործողությունների իրականացումով- լուռ է բողոքի տեսքով, հրաժարվում է ինչ-որ բան անելուց (ծույլ է),
  • Աուտոագրեսիա-ուղղված է ինքն իրեն, որի ժամանակ երեխան տեղի ունեցածում մեղադրում է իրեն, իսկ ավելի մեծ հասկաում կարող է ինք իրեն ֆիզիկական վնաս հասցնել:

Վատ ինքնազգացողություն, ձանձրույթ (հոգնածություն)
Շատ հաճախ ագրեսիվ ռեակցիան պայմանավորված է լինում ընթացիկ իրադրությամբ կամ դրա նախադրյալներով: Եթե երեխան նորմալ քնել է, լավ է իրեն զգում, հագել է իր սիրելի շորերը, հաճելի նախաճաշել է, ապա նա կարող է բավականին հանգիստ արձագանքել սադրիչ իրավիճակին: Իսկ հաջորդ օրը կարող է ագրեսիվ վարք դրսևորել, ինչը պայմանավորված կլինի անքնությամբ, վատ ինքնազգացողությամբ, ինչ որ մեկից կամ ինչ-որ բանից նեղանալով: Առանձնապես զգայուն ու տպավորիչ երեխաները որպես հետևանք կարող են ագրեսիվ ռեակցիա ցուցաբերել ինչպես ընդհանուր, այնպես էլ նյարդային ու էմոցիոնալ ծանրաբեռնվածության դեպքում: Հարկ է նշել նաև երեխայի ինքնազգացողության ու ագրեսիվության վրա սննդի ազդեցության մասին:

Աղմուկի, վիբրացիայի, նեղվածքի, օդի ջերմաստիճանի ազդեցություն
Եթե երեխան չհիմնավորված բարձր ագրեսիվություն է դրսևորում, ապա հարկ է ուշադրություն դարձնել վերոնշյալ գործոնների առկայության վրա: Հայտնի է, որ կոնֆլիկտների մեծամասնությունը տեղի են ունենում շոգի պայմաններում. այն սթրեսի ու գրգռվածության պատճառ կարող է հանդիսանալ երեխայի օրգանիզմի համար: Նեղվածքը ևս, ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների վրա բացասաբար է ազդում և անձնային սահմանների կոպիտ խախտումը առաջ է բերում ագրեսիա․ կարևոր է փոքրիկի համար տարածություն առանձնացնելը:
Աղմուկի մակարդակի և ագրեսիվության միջև կապը ակնհայտ է: Համաձայն կատարված հետազոտությունների՝ բացի տան աղմուկից, երեխայի ագրեսիվության բարձրացման վրա ազդում են բանուկ ավտոճանապարհների, մետրոյի կամ երկաթգծերի մոտակայքում գտնվող տանը բնակվելը:

Սոցիալկենսաբանական պատճառներ
Բնական է, որ տղաները ավելի հաճախ են ագրեսիվություն դրսևորում, քան աղջիկները: Համաձայն մեր հասարակությունում ընդունված կարծրատիպերի՝ տղամարդը պետք է կոպիտ և ագրեսիվ լինի: Ոչ ագրեսիվ երեխաները դպրոցում արդեն որպես բացառություն են դիտվում: Ծնողները հարկադրված են լինում երեխային տրամադրել պատասխան հարված տալուն, քանի որ այլ կերպ դժվար կլինի մերվել տղաների հանրության մեջ, որտեղ ինքնապաշտպանության կարողությունը ամենաարտահայտիչ արժեքներից մեկն է: Իրենց շրջապատում ընդունված լինելու համար տղաները հաճախ ստիպված են ագրեսիա ցուցաբերել (վերջին տասնամյակում նույն տենդենցը աղջիկների միջավայրում էլ է դիտվում): Բարձր ագրեսիվությունը կարող է պայմանավորված լինել նաև կենսաբանական, սոցիալական պատճառներով: Հաճախ երեխաների ագրեսիվ ռեակցիան պայմանավորված է լինում իրենց համար հեղինակավոր մեծերի պաշարմունքների, արժեհամակարգի դրսևորմամբ։Օրինակ, այն ընտանիքներում, որտեղ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը կախված է հիերարխիկ աստիճանակարգից, երեխաները ունակ են զսպվել, երբ դասատուն նախատում է իրենց, բայց նաև կարող են կոպտել հավաքարարին կամ պահակին:

Ընտանեկան բարեկեցությունը ինքնին դրական երևույթ է, բայց եթե տան անդամները ամեն ինչ չափում են փողի քանակությամբ, երեխան սկսում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր քիչ են վաստակում:
Երեխաներին, հատկապես դեռահասներին, հատուկ է բաժանել բոլոր մարդկանց “մերոնց” և “օտարների”, ինչը հանգեցնում է “օտարների” նկատմամբ ագրեսիայի դրսևորման, հակամարտության և հետագայում վերաճում է ավելի մեծ մասշտաբների անհանդուրժողականության:

Ինչպե՞ս հաղթահարել

Առաջին հերթին երեխայի հանդեպ պետք է դրսևորել սեր և ուշադրություն: Չպետք է կիրառել սպառնալիքներ անհամաձայնությունը կամ ջղայնությունը արտահայտելու համար , օրինակ ` «Եթե այսպես պահես, ես կգնամ տնից»: Դրական հետադարձ կապը երեխայի ագրեսիայի կամ ջղայնության դեմ պայքարի համար ամենաարդյունավետ միջոցն է: Չպետք է խփել երեխային . դրանից այդ պահին ծնողը կարող է թեթևություն զգալ, բայց հետո ուժեղ մեղքի զգացում կունենա, որը կարող է խորացնել բռնությունը: Ագրեսիայի հաղթահարման գործում կարող են օգնել նաև հեքիաթները:

Կարելի է հորինել հեքիաթ հենց երեխայի մասին, ով ագրեսիվ է  և անպայման առաջարկել լուծման եղանակներ:

Խրախուսանքը, ինչպես և կանոնը և սահմանափակումը պետք է լինի հստակ: Այսինքն երեխան պետք է իմանա ինչի համար է խրախուսվում: Ավելի լավ է ասել ոչ թե « Լավ տղա ես, կամ աղջիկ» այլ կոնկրետ մատնանշել վարքը ` «Ինձ դուր եկավ , թե ինչպես վարվեցիր…», կամ « Ինձ շատ հաճելի էր, երբ այսօր դու խաղալիքներով կիսվեցիր եղբորդ հետ և ոչ թե կռվեցիր»: Եթե երեխան ագրեսիվ վարք է դրսևորել ուրիշների ներկայությամբ, պետք է ներողություն խնդրել և առանձնանալ երեխայի հետ: Պետք չէ ուրիշների ներկայությամբ զրուցել կամ պարզել պատճառները: Եվ զրույցում պետք է հնարավորինս խուսափել հուզական բառերից `ամոթ, մեղավոր և այլն..:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s