
ՀԶՀ-ով երեխաների հետ աշխատանքը պահանջում է բազմամասնագիտական մոտեցում՝ մանկավարժների, մանկական նյարդաբանների, մանկական հոգեբանների, հոգեբույժների, լոգոպեդների, թերապևտների մասնկացություն: Հոգեկան զարգացման հապաղման շտկումը պետք է սկսվի նախադպրոցական տարիքից և շարունակվի երկար ժամանակ: ՀԶՀ-ով երեխաները պետք է հաճախեն նախադպրոցական մասնագիտացված կենտրոններ (կամ խմբակներ), կամ հանրակրթական դպրոցների շտկողական դասարաններ:
ՀԶՀ-ով երեխաների ուսուցման առանձնահատկությունը ներառում է կրթական նյութի դեղաքանակ, տեսողական կախվածություն, կրկնություն, գործունեության տեսակի հաճախակի փոփոխություն, առողջապահական տեխնոլոգիաների օգտագործում:
Այս երեխաների հետ աշխատելիս հատուկ ուշադրություն է դարձվում նրանց ճանաչողական գործընթացների զարգացմանը (ընկալում, ուշադրություն, հիշողություն, մտածողություն), հուզական, սենսորային և մոտորիկայի ոլորտներին խաղային թերապիայի, հեքիաթաթերապիայի, մանկական արտ-թերապիայի միջոցով: ՀԶՀ-ով երեխաների խոսքային խանգարման շտկողական աշխատանքները իրականացվում են լոգոպեդի հետ անհատական և խմբային պարապմունքներում: ՀԶՀ-ով երեխաների բժշկական օգնությունը ներառում է սոմատիկ և ուղեղաին-օրգանական խանգարումների թերապիաներ, ֆիզիոթերապիա, մերսումներ, թերապևտիկ ֆիզիկական վարժություններ, ջրային բուժում:
Հետազոտությունները փաստում են, որ երեխաների 20-30%-ը ի վիճակի չեն սովորել տարրական դպրոցի ուսումնական ծրագրերը: Իսկ նրանցից 70-80%-ը հատուկ ուսուցման ձևերի կարիք ունի:
Եթե երեխան ժամանակին հաճախի հատուկ շտկողական դասերի, ապա ուսուցման ընթացքում կօգտագործվեն հետևյալ մոտեցումները.
- Անհատական մոտեցում
- Հոգնածության կանխարգելում
- Ճանաչողական գործունեության ակտիվացում
- Նախապատրաստական դասընթացների անցկացում
- Կհարստանան շրջապատող աշխարհի մասի գիտելիքները
- Հոգեկանի բարձրակարգ գործընթացների շտկում՝ հիշողություն, ուշադրություն, մտածողություն
- Մանկավարժական տակտի դրսևորում
Իսկ եթե երեխան չհաճախի հատուկ շտկողական դասերի, ապա գուցե նրա մոտ նկատվի բացասական վերաբերմունք ուսման նկատմամբ, չտիրապետի ուսումնական ծրագրին, դասերի բացթողում, փսիխոզներ, ագրեսիվ վիճակներ:
Աջակցության հիմնական սկզբունքներն են. Յուրաքանչյուր
անձի անվերապահ ընդունումը, երեխայի անձնական
փորձի յուրահատկությունը ճանաչելը, ինքնազարգացման պայմանների ստեղծում, անձնական աճ:
Աշխատանքի ուղղությունները. Հոգեբանական կրթություն, հոգեբանական ախտորոշում, զարգացում
և հոգեբանական շտկում, խորհրդատվություն, կազմակերպչական և մեթոդաբանական գործունեություն:
Հոգեբանի շտկողական աշխատանքի նպատակն իրականանում է երեխայի և ծնողների հետ կենսական հարաբերությունների փոփոխության, հաղորդակցման առանձնահատկությունների փոփոխության միջոցով, երեխայի սոցիալական վիճակը բնորոշող այն կարևոր բաղադրիչներից, որոնք պահանջում են մեծահասակների գիտակցված ջանքերը:
ՀԶՀ-ով երեխաների ուսուցման և ճիշտ կազմակերպված շտկողական աշխատանքների արդյունքում նկատվում է դրական դինամիկա: Մանկավարժների օգնությամբ նրանք սովորում են գիտելիք ստանալ, զարգացնել ընդունակություններ ու հմտություններ, որոնք իրենց հասակակիցները կարողանում են ինքնուրույն յուրացնել: Դպրոցն ավարտելուց հետո նրանք կարող են իրենց ուսումը շարունակել մասնագիտական-տեխնիկական հաստատություններում, քոլեջներում և անգամ ԲՈւՀ-երում:
Հոգեկան զարգացման հապաղման կանխումը պահանջում է հղիության մանրակրկիտ պլանավորում, պտղի վրա անբարենպաստ ազդեցություններից խուսափում, երեխայի վաղ տարիքի վարակիչ և սոմատիկ հիվանդությունների կանխարգելում և դաստիարակության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ապահովում: Երեխայի հոգեկան զարգացման հապաղման դեպքում անհրաժեշտ է անհապաղ հետազոտվել մասնագետների մոտ և կազմակերպել շտկողական աշխատանքներ:
Աղբյուրը՝