
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր դիմելու իմ գլխավոր պատճառը կրթահամալիրի շրջանավարտ լինելն է: Կրթահամալիրում տիրող ջերմ մթնոլորտը, հարազատ դարձած ամեն մի մասնիկ կարծես ձգում է դեպի իրեն: Մյուս պատճառն այն է, որ կրթահամալիրում մասնագետը կարող է իր հեղինակային կրթական ծրագիրը առաջարկել, իր իսկ հետաքրքրության շրջանակներում կառուցել ուսումնական պլան, որը ոչ մի տեղ չի գործում:
Դե, ինչպես կարգն է, առաջին փուլը վերապատրաստում անցնելն է, որի ընթացում սովորում ենք բլոգներով աշխատել, կազմել նախագծեր: Բլոգներով աշխատելն ինձ համար նորություն չէր, սակայն նախագծեր կազմելն արդեն մասնագետի, մանկավարժի հմտություններ կիրառելու գործընթաց է: Ծանոթ լինելով կրթահամալիրի գործունեությանը նայում եմ և՛ որպես սանի, և՛ որպես մասնագետի աչքերով և առաջարկում իմ հեղինակային կրթական ծրագրերը։