
Անվանումը` Մեծահասակության կյանքի շեմին
Նախատեսված է՝՝ 9-12րդ դասարանցիներ
Իրականացման տևողությունը՝ 1 կամ 2 ամիս
Նպատակը ՝ Սովորողների մեջ պատկերացում ձևավորել մասնագիտական կողմնորոշման հիմքերի մասին, ակտիվացնել ինքնագիտակցությունը, մղել ինքնաբացահայտման ապագա մասնագիտության ընտրության հարցում
Խնդիրները `
- Սովորողների մեջ ակտիվ և պատասխանատու վերաբերմունք ձևավորել կյանքի նկատմամբ
- Ընդլայնել մասնագիտական աշխարհի մասին գիտելիքները
- Օգնել բացահայտել իրենց անհատական առանձնահատկությունները և դրանց համապատասխան մասնագիտական ուղղվածությունը
- Ստեղծել մասնագիտական ընտրության դրական մոտիվացիա։
Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` դասասենյակ, բնության գիրկ
Անհրաժեշտ գործիքները՝ նոթբուք-նեթբուք/պլանշետ, թուղթ, գրիչ
Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները՝ համագործակցել ուսուցիչների հետ, ովքեր կներկայացնեն սեփական մասնագիտությունը, հանդիպումներ կազմակերպել տարբեր մասնագետների հետ
Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները՝ Նախագիծը կարող է շարունակվել ակումբային գործունեության շրջանակներում (Ակումբային գործունեության նախագիծ)