
Ե. Ա. Կլիմովի կարծիքով, կախված աշխատանքի առարկայից`բոլոր մասնագիտությունները ստորաբաժանվում են հետևյալ հինգ տեսակների.
- ՄԱՐԴ-ԲՆՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտություններն են` սերմնաբույծ, անասնաբույծ, զոոտեխնիկ (կենդանաμուծության տեխնիկ), գյուղատնտես, կինոլոգ (շներ վարժեցնող մասնագետ), քիմիական-մանրէաբանական վերլուծության լաբորանտ և այլն:
«Մարդ-բնություն» տեսակի
մասնագիտությունների մեջ կարելի է առանձնացնել այնպիսիք, որոնց աշխատանքի առարկան
բուսական օրգանիզմներն են, կենդանական օրգանիզմները և միկրոօրգանիզմները: Դրանք
այն մասնագիտություններն են, որոնք կապված են սննդի արդյունաμերության,
գյուղատնտեսության, բժշկության և գիտական հետազոտությունների հետ (կենսաբանություն,
աշխարհագրություն, քիմիա):
Այս տեսակ մասնագիտություն ընտրելիս շատ
կարևոր է հասկանալ թե հատկապես ինչպես են օպտանտները վերաբերվում բնությանը. որպես
հանգստավայրի՞, թե՞ որպես արհեստանոցի, որտեղ նրանք պատրաստվում են իրենց բոլոր
ուժերը նվիրել արտադրությանը:
Պետք է հաշվի առնել, որ աշխատանքի կենսաբանական օբյեկտները բարդ են, փոփոխական (իրենց ներքին օրենքներով) և ոչ միօրինակ: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ միկրոօրգանիզմները ապրում են, աճում, զարգանում, ինչպես նաև հիվանդանում, մահանում: Աշխատողին պետք է ոչ միայն շատ բան իմանալ կենդանի օրգանիզմների մասին, այլև կանխատեսել հնարավոր փոփոխությունները դրանցում, որոնք այդժամ անդառնալի են: Մարդուց պահանջվում է հոգատարություն, հեռատեսություն և նախաձեռնություն ու ինքնուրույնություն` կոնկրետ աշխատանքային խնդիրները լուծելիս:
- ՄԱՐԴ-ՏԵԽՆԻԿԱ
Այստեղ աշխատանքի գլխավոր, առաջնային առարկան տեխնիկական օբյեկտներն են (մեքենաները, մեխանիզմները), նյութերը և էներգիայի տեսակները:
Մասնագիտություններն են`
լեռնագործ բանվոր, ատաղձագործ (հյուսն), մետաղագործ տեխնիկ, ինժեներ-մեխանիկ,
ճարտարապետ, ռադիոմեխանիկ, էլեկտրամոնտաժորդ, շինարար, համակարգիչ հավաքող,
հեռուստահաղորդակցության մասնագետ և այլն:
Իհարկե աշխատավորների աշխատանքն այստեղ
ուղղված է ոչ միայն տեխնիկային, այլև տեխնիկական միջոցների ու դրանց հնարավորությունների
բնագավառին:
«Մարդ-տեխնիկա» տեսակի մասնագիտությունների թվում կարելի է առանձնացնել.
- լեռնատեսակների և բնահողի արդյունահանման ու մշակման հետ կապված մասնագիտություններ,
- ոչ մետաղական արդյունաբերական նյութերի, արտադրանքների, կիսաֆաբրիկատների մշակման և օգտագործման հետ կապված մասնագիտություններ,
- մեքենաների և սարքերի մոնտաժի, մեխանիկական հավաքման, մետաղի արտադրության ու վերամշակման հետ կապված մասնագիտություններ,
- տրանսպորտային միջոցների, սարքավորումների, տեխնոլոգիական մեքենաների սպասարկման, կարգավորման և վերանորոգման հետ կապված մասնագիտություններ,
- շինությունների, կառույցների, կառուցվածքների մոնտաժի ու վերանորոգման հետ կապված մասնագիտություններ,
- էլեկտրասարքավորումների, սարքերի, ապարատների սպասարկման, կարգավորման ու նորոգման հետ կապված մասնագիտություններ,
- ամբարձիչ տրանսպորտային միջոցների կիրառման ու դրանց կառավարման հետ կապված մասնագիտություններ,
- գյուղատնտեսական մթերքների վերամշակման հետ կապված մասնագիտություններ:
Տեխնիկական օբյեկտները մշակելիս, ձևափոխելիս, տեղաշարժելիս կամ գնահատելիս շխատողից պահանջվում է գործողությունների որոշակիություն ու ճշգրտություն: Քանի որ տեխնիկական օբյեկտները գրեթե միշտ ստեղծվում են մարդու կողմից, ուստի տեխնիկայի աշխարհում հատկապես լայն հնարավորություններ կան տեխնիկական տեղծագործականության, մտորումների և նորարարության համար: Գործի հանդեպ տեղծագործական մոտեցման հետ մեկտեղ տեխնիկայի բնագավառում մարդուց պահանջվում է բարձր կատարողական կարգապահություն:
- ՄԱՐԴ-ՄԱՐԴ
Այստեղ աշխատանքի գլխավոր, գերակա առարկան մարդիկ են:
Մասնագիտություններն են` բժիշկ, ուսուցիչ, հոգեբան, վարսավիր, էքսկուրսավար, մենեջեր, գեղարվեստական կոլեկտիվի ղեկավար և այլն:
Մասնագիտությունների այս տեսակի մեջ կարելի է առանձնացնել.
- մասնագիտություններ` կապված մանկական կոլեկտիվների կազմակերպման, մարդկանց ուսուցման և դաստիարակության հետ,
- մասնագիտություններ` կապված կոլեկտիվների, մարդկանց, արտադրության կառավարման հետ,
- մասնագիտություններ` կապված կենցաղային, առևտրային սպասարկման հետ,
- տեղեկատվական սպասարկման հետ կապված մասնագիտություններ,
- մասնագիտություններ, որոնք կապված են մարդկանց տեղեկատվական-գեղարվեստական սպասարկման և գեղարվեստական կոլեկտիվների ղեկավարման հետ,
- բուժսպասարկման հետ կապված մասնագիտություններ:
Այս տեսակի մասնագիտություններով հաջող աշխատելու համար պետք է սովորել շփումներ հաստատել ու պահպանել մարդկանց հետ, հասկանալ նրանց, իմանալ նրանց առանձնահատկությունները, ինչպես նաև տիրապետել արվեստի, գիտության և արտադրության համապատասխան գիտելիքների:
Աշխատանքում շատ կարևոր որակների համառոտ ցանկը հետևյալն է.
- կայուն լավ տրամադրություն մարդկանց հետ աշխատելու գործընթացում,
- հաղորդակցվելու պահանջմունք,
- մարդկանց մտադրությունները, խոհերը, տրամադրությունը հասկանալու կարողություն,
- մարդկային փոխհարաբերություններում արագ կողմնորոշվելու կարողություն,
- տարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու կարողություն:
- ՄԱՐԴ-ՆՇԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Այստեղ աշխատանքի գլխավոր առարկան պայմանական նշաններն են, թվերը, ծածկագրերը, բնական կամ արհեստական լեզուները:
Մասնագիտություններն են` թարգմանիչ, քարտեզագրող, ինժեներ, տեղանքագիր, մեքենագրուհի-քարտուղարուհի, ծրագրավորող և այլն:
«Մարդ-նշանային համակարգեր» տեսակի մասնագիտությունները ներառում են.
- մասնագիտություններ` կապված փաստաթղթերի ձևակերպման, գործավարության, տեքստերի վերլուծության կամ փոխակերպման ու վերածածկագրման հետ,
- մասնագիտություններ, որոնց աշխատանքի առարկան թվերն են, քանակական հարաբերակցությունները,
- մասնագիտություններ, որոնք կապված են օբյեկտների ուրվագծային պատկերների, պայմանական նշանների համակարգի տեսքով տեղեկատվության մշակման հետ:
Մասնագիտությամբ հաջող աշխատելու համար պետք են աշխարհի լոկ նշանակումների մեջ մտովի խորասուզվելու, շրջապատող աշխարհի առարկայական հատկություններից շեղվելու և այս կամ այն նշաններ կրող տեղեկությունների վրա կենտրոնանալու հատուկ ընդունակություններ: Պայմանական նշանների տեսքով տեղեկատվությունը մշակելիս առաջանում են տեղեկությունների ստուգման, հաշվառման, մշակման, հսկողության, ինչպես նաև նոր նշանների կամ նշանային համակարգերի ստեղծման խնդիրներ:
- ՄԱՐԴ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԵՐՊԱՐ
Աշխատանքի գլխավոր առարկան
այստեղ գեղարվեստական կերպարն ու դրա կառուցման ձևերն են:
Մասնագիտություններն են` դերասան,
նկարիչ, երաժիշտ, դիզայներ, քանդակագործ, գրականագետ:
Մասնագիտությունների այս տեսակը ներառում է.
- պատկերավորման գործունեության հետ կապված մասնագիտություններ,
- երաժշտական գործունեության հետ կապված մասնագիտություններ,
- գրական-գեղարվեստական գործունեության հետ կապված մասնագիտություններ,
- բեմական-դերասանական գործունեության հետ կապված մասնագիտություններ:
«Մարդ-գեղարվեստական կերպար» տեսակի մասնագիտությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ աշխատանքային ծախսերի զգալի մասը կողքից նայողի համար մնում է քողարկված: Ավելին` ոչ հազվադեպ հատուկ ջանքեր են գործադրվում աշխատանքի վերջնական արդյունքի հեշտության, անբռնազբոսիկության (ոչ հարկադրվածության) տպավորություն ստեղծելու համար:
[…] Ավագ դպրոցում ճամբարի մեկնարկը նաև սովորողներին հոգեբանի ակումբը ներկայացնելու մեկնարկն էր, որի առաջին դասերը ընթացան ծանոթությամբ, հոգեբանի ակումբի ծրագրի մասին տեղեկատվության փոխանցմամբ, հոգեբանի մասնագիտության մասին քննարկմամբ, իսկ հետագայում նաև գործնական դասերով: Ճամբարային առօրյայի շրջանակներում անցկացվող նախագծային հոգեբանի ակումբի դասաժամերին 10-11-րդ դասարանցիների հետ գործնական աշխատանքներ են իրականացվել մետաֆորային ասոցիատիվ քարտերի մեթոդով, որն իրականացվում է ասոցիացիաների միջոցով նկարների ընտրությամբ և նպատակ ունի մղել ինքնաբացահայտման, ինքնավերլուծության, սեփական խնդիրների, անհանգստությունների բացահայտման ու գիտակցման: Մետաֆորային ասոցիատիվ քարտերի մեթոդն իր մեջ տարբեր տեխնիկաներ է ներառում, ուստի ամեն հանդիպմանը կիրառվում էր մեկ տեխնիկա։Դասաժամերին սովորողների հետ անցկացվել են նաև հոգեբանական թեստեր, որոնց միջոցով սովորողները բացահայտել են իրենց ընկալման տեսակը, շփման մակարդակը և իրենց էությանը համապատասխան մասնագիտական ուղղվածությունը: […]
НравитсяНравится