Ինչպե՞ս հաղթահարել երեխայի կամակորությունները

3b95e409cd8ca7dcef4d8af05f06d41aa372c281

Կամակորություններ ունենում են գրեթե բոլոր երեխանները: Մեկի մոտ շատ, մյուսի մոտ քիչ, բայց միևնույն է գրեթե բոլոր ծնողներն անռնչվում են այդ խնդրի հետ:
Հաճախ է պատահում այնպես, որ երեխան առավոտյան կամակորություններ է անում, ոչ մի կերպ չի ցանկանում վեր կենալ անկողնուց և գնալ մանկապարտեզ կամ դպրոց: Իսկ մայրիկներն էլ հաճախ ստիպված բարկանում են, հունից դուրս գալիս, գոռում, նեղանում երեխայից: Եվ ահա «բարի առավոտ»-ը վերածվում է իսկական մղձավանջի:

Ինչպե՞ս խուսափել այս ամենից և օրը սկսել բարձր տրամադրությամբ ու առանց կամակորությունների:

Կանա հոգեբանական կենտրոնի զրուցակիցն է մանկավարժ-հոգեբան Արմինե Ղազարյանը:
Նա ծնողներին խորհուրդ է տալիս հիշել, որ նոր օրը սկսվում է այն պահից, երբ երեխան քնում է: Այսինքն հենց քնից առաջ երեխայիին պետք է տրամադրել հաջորդ օրվան: «Նախապես խոսեք երեխայի հետ, ասեք, օրինակ, որ վաղը նրան անկրկնելի օր է սպասվում, և եթե նա առավոտյան լսի մայրիկին, առանց կամակորությունների վեր կենա ու գնա դպրոց կամ մանկապարտեզ, ապա նրան փոքրիկ անակնկալ կսպասի: Օրինակ, երեխայի համար գեղեցիկ նախաճաշ պատրաստեք՝ բուտերբրոդ իր սիրելի մուլտհերոսի տեսքով և դա արդեն իսկ հաճելի անակնկալ է: Միայն թե այս պայմանը երբեք խախտել չի կարելի, խոստացել եք, ուրեմն անպայման պետք է կատարեք Ձեր խոստումը»:

Անշուշտ, կարևոր է, որ երեխան ժամանակիին քնի և քնի կարոտ չմնա, քանի որ կամակորության մ պատճառ է լինում նաև քիչ քնելը:

Հոգեբանը նաև զգուշացնում է. «երեխային առավոտյան չի կարելի կտրուկ արթնացնել: Նախ համբուրեք նրան և շշնջացեք ականջին, որ արդեն պետք է արթնանալ: Շոյեք նրա դեմքը և սկսեք խուտուտ տալ, բայց դարձյալ ոչ շատ կտրուկ: Եվ կտեսնեք, որ ձեր բալիկը ժպիտով է արթնանում: Հետո սկսեք խոսել: Հարցրեք, թե ինչ երազ է տեսել այսօր, և միասին փորձեք մեկնաբանել: Բայց հիշեք, որ երեխաների տեսած երազները միշտ բարի նշանակություն են ունենում: Եվ մի խորհուրդ էլ. երեխայի սենյակում պետք է դեղին գույնով ինչ-որ իր լինի՝ բարձ, խաղալիք, վարագույր: Դա գույներից ամենադրականն է և միաժամանակ նաև արթնացնողը»:

Հոգեբանը կարևորում է երեխայի հետ միասին որոշումներ կայացնելը: «Թույլ տվեք, որ իր հագուստը հենց երեխան ընտրի: Որպեսզի եղանակաին համապատասխան հագուստ ընտրի, դուք ինքներդ մի քանի տեսակ զգեստ կարող եք առաջնձացնել, որ երեխան ընտրի արդեն իսկ առանձնացված տարբերակներից: Հետո սկսեք զանազան հարցեր տալ, թեկուզ մայրիկի սանրվածքի և հայրիկի հագուստի վերաբերյալ: Երեխաները շատ են սիրում խորհուրդ տալ, այդպես իրենք իրենց կարևոր են զգում»:
Արմինե Ղազարյանը մեր փոքրիկ զրույցը ավարտեց իր սիրելի խոսք–հորդորով.«Մի փոքր համբերություն և ամեն ինչ իր տեղը կընկնի»:

➡️Զրույցը վարեց Սուսաննա Չալիկյանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s