Կավաթերապիա

file_100_8057207

Կավաթերապիան արտթերապիայի ճյուղերից է և ինչպես մյուս ճյուղերը, այն ևս պահանջում է ակտիվ երևակայության օգտագործումը: Կավաթերապիայի միջոցով հնարավոր է դառնում դրական ազդել անձի տրամադրության, մտածողության, երևակայության վրա, նվազեցնել նյարդա-հոգեկան լարվածությունը, հաղթահարել վախերն ու անվստահությունը:
Սեփական ձեռքով պատրաստած իրն ոչ միայն գեղագիտական հաճույք է պատճառում անձին, այլև բարձրացնում ինքնագնահատականը, սեփական հնարավորությունների ու կարողությունների հանդեպ վստահությունը: Իր ստեղծագործական աշխատանքով անձը շրջապատից էլ բարձր գնահատանքի է արժանանում:
Կավի (որն ունի մագնիսի ազդեցություն) մեջ գտնվող էլեմենտների միջոցով օրգանիզմն ազատվում է բացասական լիցքերից, սթրեսից, դեպրեսիաից և ալն: Կավագործությունը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, վերացնում է ձեռքերի թմրածությունը, հոդացավերը, գլխացավերը, կատարում է օրգանիզմի վերալիցքավորում, նյարդային համակարգի վերականգնում: Մասնագետները հաճախ բնորոշում են այն` որպես հոգեկան հանգստության թերապիա:
Կավաթերապիա կիրառվում է անհատական, խմբային, ընտանեկան թերապիաների շրջանակներում: Կավաթերապիան ենթադրում է կավի հետ ազատ խաղը, քանդակելու գործընթացը և այս գործընթացների արդյունքները:

Կավի հետ աշխատանքի տարբեր ձևեր կան ՝ բաց կամ փակ աչքերով, տրված թեմայով կամ ինտուիտիվ: Կավով աշխատանքի յուրահատկությունն այն է,որ մարդը դրա միջոցով կարող է ստեղծել իրականությանը մոտ առարկաներ,իսկ ստեղծված իրերը կարող են դառնալ խաղի սիմվոլիկ առարկաներ: Հետևաբար կավաթերապիան առաջարկում է ավելի լայն դաշտ ներաշխարհի հետ աշխատելու համար/հատկապես վախեր, տագնապներ,երազանքներ և այլն:

Կավով աշխատանքը ոչնչից ինչ որ բանի ստեղծման իմաստալից փորձառություն է:

Կավով աշխատանքը մարդուն տալիս է զգացողություն, որ նա կարող է ինչ որ բան փոխել, վերակառուցել, վերափոխել այստեղ և հիմայում , իր գոյության տվյալ պահին:  Սա հատկապես աշխատում է սուգի, կորուստի , անօգնականության դեպքերում:

Բացի դա, արդեն ստեղծված գործը կարող է փոփոխվել թերապևտիկ պրոցեսի ընթացքում: Հետևաբար կավը թույլ է տալիս մարդուն առնչվելու իր իսկ կառուցողական և ապակառուցողական գործընթացների հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s