Հոգեբանական հեքաթ երևակայական վախեր ունեցող երեխաների համար

ԻՄ ԸՆԿԵՐ ՎԻՇԱՊԸ
(Գրեթե իրական պատմություն)


Ես մի ծանոթ աղջիկ ունեմ, որի անունը Դարյա է: Մայրիկը և հայրիկը նրան Դաշա են ասում, իսկ մեծ եղբարը՝ վախկոտ: Մեկ տարի առաջ, երբ Դարյան դեռևս փոքրիկ աղջիկ էր, մեծ եղբայրը նրան մի պատմություն պատմեց անհաղթ երեք գլխանի վիշապի մասին: Այդ հրեշին ոչ ոք չէր կարողանում հաղթել, ո՛չ հսկաները, ո՛չ անգամ չար և բարի կախարդները: Վիշապը անմահ էր: Եթե նրա գլուխը կտրում էին, դրա փոխարեն նորն էր աճում: Դա շատ վախենալու հեքիաթ էր: Այդ ժամանակվանից ի վեր Դաշան վատ էր քնում: Ամեն գիշեր նա նույն երազն էր տեսնում, որտեղ երեք գլխանի վիշապը մտնում էր իր սենյակ…Դաշան վախից արթնանում էր: Աղջիկը ոչ մի անգամ չէր կարողանում տեսնել երազը մինչև վերջ, քանի որ վախենում էր: Երբ Դարյան պատմեց ինձ իր երազը, ես հիշեցի, որ բոլոր վիշապները քաղցրակերներ են և շատ են սիրում կոնֆետ և քաղցրավենիք: Մենք Դաշայի հետ պայմանավորվեցինք, որ նա քնելուց առաջ մահճակալի կողքի աթոռի վրա կոնֆետ կթողնի և երազը մինչև վերջ կնայի: Հաջորդ օրը Դարյան պատմեց ինձ երազի շարունակությունը: Երբ վիշապը արդեն մտել էր սենյակ և ցանկանում էր նրա վրա ընկնել, նա հանկարծ նկատեց կոնֆետներով և քաղցրաբլիթներով լի ափսեն: Վիշապը զգուշորեն մոտեցավ աթոռին և սկսեց ուտել: Այն բանից հետո երբ ամեն ինչ արդեն կերել էր, վիշապը կամաց շշնջաց՝ «Դաշա, դու աշխարհի ամենալավ աղջիկն ես: Դու միակն ես, ով իմ գլուխը չփորձեց կտրել և կերակրեց ինձ: Այժմ ես քո ընկերն եմ: Ոչ մեկից երբեք
չվախենաս, ես այսօրվանից քո պաշտպան վիշապն եմ»: Այդ գիշերվանից հետո Դաշան այլևս վատ երազներ չէր տեսնում: Առավոտյան, երբ Դաշան արթնացավ, աթոռի վրայից իրոք կորել էին կոնֆետներն ու քաղցրավենիքը: Միգուցե մայրիկը և հայրիկը գիտե՞ն, որտեղ են կորել կոնֆետները:

Աղբյուրը՝ Ա. Խուդոյան, Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ուղեցույց

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s