Հոգեբանական հեքիաթ ամուսնալուծված ծնողներ ունեցող երեխաների համար

ԵՐԿՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ

Ծաղիկների թագավորությունում ապրում էին թագավորը, թագուհին և փոքրիկ արքայադուստրը: Նրանց թագավորությունը մեծ էր և հարուստ. գեղեցիկ պալատ, պարարտ հող, պտղատու ծառեր և խորը գետեր: Ինչպես նաև թագավորն ուներ հպատակներ, որոնց մասին հոգ էր տանում հոր պես, իսկ նրանք էլ պատասխանում էին սիրով, հնազանդությամբ և երախտագիտությամբ: Ծաղիկերի թագավորության հարևանությամբ էր գտնվում Ուլունքների թագավորությունը: Այդ թագավորությունն արդեն երկար ժամանակ էր թագավոր չէր ունեցել: Պատերազմում՝ թագավորի մահանալուց հետո, թագուհին տխրեց և թողեց թագավորական գահը: Դրանից հետո էլ ոչ ոք հոգ չտարավ թագավորոկան գործերի և նրանում ապրող մարդկանց մասին: Թագավորությունը մնաց աղքատության և տխրության մեջ: Ուլունքների թագավորության ապրողները մի կերպ հավաքվեցին և որոշեցին օգնության դիմել Ծաղիկների թագավորին: Նրանք թագավորին նամակ գրեցին, որով խնդրում էին նրան դառնալ իրենց թագավորը և փրկել իրենց թագավորությունը չքավորությունից և կործանումից: Ծաղիկների թագավորը կարդաց նամակը, խորհրդակցեց թագուհու հետ և որոշեց գնալ Ուլունքների թագավորություն: Նա գիտեր, որ իր թագավորությունում ամեն ինչ լավ կլինի, որովհետև թագուհին ուներ օգնականներ` փոքրիկ արքայադուստրը և հավատարիմ ծառաները: Անցավ երկար ժամանակ: Ուլունքների թագավորությունը դարձավ այնքան մեծ և հարուստ, որքան Ծաղիկների թագավորությունը: Փոքրիկ արքայադուստրը մեծացավ և դարձավ բավականին գեղեցիկ ու խելացի: Նա բարի էր մարդկանց նկատմամբ և կարողանում էր մայրիկի հետ միասին գերազանց կառավարել Ծաղիկների թագավորությունը և հայրիկի հետ միասին` Ուլունքների թագավորությունը: Թագավորության հպատակները հպարտանում էին նրանով և սիրով անվանում երկու թագավորությունների արքայադուստր:

Աղբյուրը՝ Ա. Խուդոյան, Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ուղեցույց

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s