Մուռ-մուռ կատուն

Հոգեբանական հեքիաթ գերակտիվ երեխաների համար


Կար մի ընտանիք, որտեղ ապրում էր փոքրիկ փիսիկ Մուռ-մուռը: Նրա անունը պատահական չէր ընտրված: Ամեն անգամ, երբ ընտանիքի բնակիչները նրան շոյում էին, նա մլավում էր. «Մու˜ռ-մու˜ռ- մու˜ռ»: Նա շատ խիզախ էր, սակայն ինչպես փոքիկ երեխաները, փիսիկը նույնպես շատ չարաճճի էր և չլսող: Ցատկոտում էր սեղանների վրայով, կոտրում ծաղիկներով լի ծաղկամանը, թաթերով հարվածում իր իսկ ափսեին և թափում ողջ կաթը,ապա վազում և գլխով հարվածում պատին: Ընտանիքի անդամները շատ էին սիրում փիսիկին, իսկ ինքը՝ Մուռ-մուռը, ամենաշատը սիրում էր փոքրիկ տղային: Նրան շատ էր դուր գալիս, որ փոքիկ տղան ամբողջ օրը իր հետ վազում, թռչկոտում էր: Մուռ-մուռը տղային համարում էր իր իրական ընկերը և նույնիսկ նրա հետ նույն սենյակում էր քնում: Եվ մի անգամ, երբ տունը ընկղմվեց խավարի մեջ, իսկ առարկաները կորան մթության մեջ, փոքրիկ փիսիկը արթնացավ: Նա չէր կարողանում հանգիստ քնել, նա վախենում էր, որ ինչ-որ սարսափելի բան կլինի: Մուռ-Մուռը քաջ հետախույզի նման դուրս էր գալիս տղայի սենյակից և սկսում թափառել սեղանների և աթոռների արանքում: Ստուգում սառնարանի և պահարանների պարունակությունները, հոշոտում ամեն անկյուն: Փիսիկը հավատարմորեն հսկում էր իր տերերի քունը: Առավոտյան, երբ սկսում էր լուսանալ, հոգնած փիսիկը գնում էր տղայի սենյակ, բայց, չգիտես ինչու, ամեն անգամ հայտնվում էր ծնողների սենյակում: Ցատկում էր իրենց մահճակալի վրա և նրանք, իհարկե, միանգամից արթնանում էին: Տերերին դուր չէր գալիս, որ Մուռ-մուռը մտնում էր իրենց ննջասենյակ և խանգարում իրենց քունը, բայց նրանք չէին հայհոյում փիսիկին, չէին ուղարկում այլ սենյակ: Պարզապես նրանք շատ էին վշտանում և մտածում, թե ինչքան լավ կլիներ, որ Մուռ-մուռը մինչև լույս քներ իրենց որդու սենյակում: Իրենք նույնպես մի փոքր կհանգստանային: Մի անգամ տղան հասկացավ, թե ինչ է կատարվում գիշերները իրենց տանը, և ինչպես են իր ծնողները երազում քնելու մասին: Այդ ժամանակ նա փիսիկին տարավ իր սենյակ և նրան բացատրեց, որ…
-Ին՞չ ասաց տղան փիսիկին,-հարցնում ենք երեխային:
-Նա ասաց, որ պետք չէ գնալ ծնողների սենյակ և խանգարել նրանց քունը: Իսկ փիսիկը ամեն ինչ հասկացավ և սկսեց ուրախ մլավել: Այդ օրվանից նա մութն ընկնելուն պես գնում էր տղայի սենյակ և հանգիստ քնում:

Աղբյուրը՝ Ա. Խուդոյան, Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ուղեցույց

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s