Առաջին դասարանցիների դժվարությունները

Առաջին քայլեր. Սովորաբար այսպես են անվանում առաջին դասարանի սկիզբը, քանի որ անձի կայացման կարևոր շրջաններից մեկն է: Այս շրջանը և՛ ուրախալի, և՛ սթրեսային հույզերով է լցնում երեխայի հոգեկանը իր հետ բերելով դժվարություններ:


Ամենից հաճախ դիտվում են դժվարությունների երեք տեսակներ.
 Առաջինը  կապված է երեխայի համար դպրոցական անսովոր ռեժիմի հետ (պետք է ժամանակին արթնանալ, չի կարելի բացակայել դասերից, բոլոր դասերին պետք է նստել հանգիստ, տնային հանձնարարությունները պետք է ժամանակին կատարել և այլն): Անհրաժեշտ սովորությունների բացակայության հետևանքով երեխան խիստ հոգնում է, նկատվում են ուսումնական աշխատանքի տապալման դեպքեր, ռեժիմի որոշ կողմերի խախտումներ: 7 տարեկան երեխաների մեծ մասը հոգեֆիզիոլոգիական տեսակետից պատրաստ է համապատասխան սովորությունների ձևավորման համար: Անհրաժեշտ է սակայն, որպեսզի ուսուցիչներն ու ծնողները հստակ ու հասկանալի լեզվով արտահայտեն երեխային ներկայացվող նոր պահանջները, մշտապես հետևեն ու հսկեն դրանց կատարմանը, խրախուսման ու պատժի միջոցներ ձեռք առնեն՝ երեխաների անհատական առանձնահատկությունները աչքի առաջ ունենալով:

 Երկրորդը, որը հաճախակի է հանդիպում առաջին դասարանցիների մոտ, կապված է ուսուցչի, դասընկերների և ընտանիքի անդամների հետ ունեցած փոխհարաբերությունների բնույթի հետ: չնայած երեխաների նկատմամբ ունեցած բարի վերաբերմունքին ուսուցիչն, այնուհանդերձ, հանդես է գալիս որպես հեղինակավոր ու խիստ դաստիարակ: Նա պահանջում է հետևել վարքի որոշակի կանոնների և կանխում է հնարավոր շեղումները: Նա մշտապես գնահատում է երեխաների աշխատանքը: Նրա դիրքն այնպիսին է, որ երեխան չի կարող որոշ չափով երկչոտություն չզգալ նրա հանդեպ: Սրա հետևանքով որոշ երեխաներ դառնում են խիստ կաշկանդված, իսկ ուրիշները՝ չափից ավելի ազատ (տանը նրանց վարքագիծը կարող է բոլորովին այլ դրսևորումներ ունենալ): Պատահում է նաև, որ առաջին դասարանցին նոր շրջապատում շփոթված է զգում իրեն, չի կարողանում արագորեն ծանոթանալ մյուս երեխաների հետ, իրեն միայնակ է զգում:  

 Երրորդ տեսակը առաջին դասարանցիները ունենում են ուսումնական տարվա վերջին շրջանում: Սկզբում նրանք հաճույքով դպրոց էին շտապում դասերից բավականին շուտ, պատրաստակամությամբ էին ցանկացած վարժություններ կատարում, հպարտանում էին ուսուցչի տված գնահատականներով: Այս ամենի մեջ իր արտահայտությունն է գտնում գիտելիք ձեռք բերելու նրանց ընդհանուր պատրաստակամությունը: Բայց առաջին դասարանում ուսուցման գործընթացը սովորաբար կազմակերպվում է այնպես, որ աշակերտները ստանում են պատրաստի գիտելիքներ ու սահմանումներ և պարտավոր են մտապահել դրանք՝ համապատասխան իրադրություններում կիրառելու համար: Քանի որ միաժամանակ դպրոցի կյանքի արտաքին կողմերը երեխայի համար սովորական են դառնում, ապա նրա մեջ մարում է ուսման նկատմամբ սկզբնական ձգտումը և վրա է հասնում անտարբերությունը: Ուսուցիչները երբեմն փորձում են հաղթահարել այն՝ ուսումնական նյութի մեջ հետաքրքրաշարժ տարրեր ներմուծելով: Բայց այդ հնարը արդյունավետ է լինում միայն կարճ ժամանակի ընթացքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s