
Հերթական այցը վերջապես միջին դպրոցն էր, որի յուրաքանչյուր հատվածում ունեմ շատ հիշողություններ, իսկ աշխատակազմում իմ սիրելի ուսուցիչներն են:
Միջին դպրոցում դեռահասության շեմին ու արդեն դեռահաս տարիքի սովորողներն են, ինչը հուշում է, որ բարդ, նյարդային, ըմբոստ, իրեն եզակի համարող անհատների հետ գործ ունենք: Չնայած, որ ավելի շատ կարևորում են հասակակիցների հետ շփումը, սակայն ունենում են կոնֆլիկտներ նաև նրանց հետ: Հենց այս խնդիրը ուսումնասիրելու համար, դիտարկումներ կատարելու նպատակով դասալսում անցկացրեցի 6-րդ դասարաններում: Ճիշտ է, նախապես որոշակի բնութագիր ունեի, և ինքս էլ որոշ կարծիք կազմեցի դասարանների մասին, սակայն ուսուցիչների կարծիքն էլ ավելացրեցի բնութագրում: Այպիսով, պլանավորում եմ շարունակել դիտարկումներս, իսկ հետո լուծումներ ձեռնարկել խնդիրների վերաբերյալ: