Միջին դպրոց. Հոգեբանական դիտարկումներ

Միջին դպրոցում շարունակելով դասարանական դիտարկումները ներկա եղա 7-րդ և 8-րդ դասարաններում: Իմ անսպասելի ներկայությունն իրենց դասերին մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների մեջ, որն արտահայտեցին հետևյալ հարցադրումներով՝ «Դուք ի՞նչ դասատու եք», «Եկել եք մեզ ստուգե՞ք», կամ էլ իրար մեջ խոսում-հարցնում, թե ով եմ ես: Դասը չխանգարելու և սկզբում որպես հոգեբան չներկայանալու համար պատասխանում էի, որ եկել եմ դասալսման, իսկ երբ դասի ավարտից հետո նորից էին հարցնում, թե ով եմ, ինչ-որ հրճվանք էին ապրում հոգեբանի անունը լսելիս: Շատ տարբեր ու առանձնահատուկ հետաքրքիր են բոլոր սովորողները՝ իրենց ոճով, մտքերով, տեսակով, սակայն խնդիրներով լի: Ինձ ամենաշատ տխրեցնող խնդիրը, որ նկատեցի՝ համակարգիչներից, հեռախոսներից կախվածությունն է: Մյուսը՝ խմբավորումներն են. դասարանը կիսված՝ աղջիկների և տղաների: Կամ սովորողներ, ովքեր ունեն այլ հոգեբանական խնդիրներ, ինչը անհատական աշխատանք է պահանջում: Եվ ոչ պակաս կարևորներից՝ հատուկ կարիքով սովորողների ներառման խնդիրը:

Այս ամենի հաղթահարման համար արդեն ծրագրեր եմ մշակում, որ ուսուցիչների, ծնողների հետ համագործակցելով կարելի է հասնել արդյունքի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s