Ձմեռային ճամբարը ավագ դպրոցում. Հոգեբանի ակումբ

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - img_20200108_104752717842771.jpg

Կրթահամալիրում մեկնարկել է ուսումնական երկրորդ շրջանը` ձմեռային ճամբարը։ Սա ամենալավ ժամանակն է սովորողների հետ նախագծային աշխատանքներ իրականացնելու համար, ինչն ինձ հնարավորություն տվեց ներկայացնելու նրանց Հոգեբանի ակումբի իմ առաջարկը։

Հանդիպելով 10-11-րդ դասարանի սովորողների հետ ներկայացրեցի նրանց ակումբի մասին իմ նախատեսած գաղափարները։ Զրուցեցինք հոգեբանի մասնագիտության մասին. թե ով է հոգեբանը, ինչ գործառույթներ է իրականացնում, ինչ մասնագիտական և անձնային որակներ պետք է ունենա նա, նաև խոսեցինք այն անձանց մասին, որոնց հետ պետք է չշփոթել հոգեբանին։ Սովորողները նաև արտահայտվեցին հոգեբանի մասնագիտության վերաբերյալ իրենց ունեցած պատկերացումների մասին։

Դասի վերջում սովորողներին առաջարկեցի ներկայացնել մեկը մյուսին` նշելով ընկերոջ ուժեղ և թույլ կողմերը։ Ինձ շատ ուրախացրեց այն, որ իրենց ընկերների մասին շատ դրական կողմեր էին նշում, իսկ սովորողներին էլ իհարկե հաճելի էր իրենց մասին ջերմ ու լավ խոսքեր լսելը, ինչը նկատելի էր իրենց դեմքի արտահայտությունից։

Հետաքրքիր էր ճանաչել ու շփվել ավագ դպրոցի սովորողների հետ։ Իսկ ճամբարի ժամանակ նախատեսում եմ ավելի շատ հետաքրքիր գործնական աշխատանքներ անցկացնել, որոնք կմղեն ինքնաբացահայտման, ինքնազարգացման, համախմբման։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s