
Դեկտեմբեր ամիսը հետաքրքիր գործունեության և նոր ծանոթությունների շրջան էր ինձ համար: Կրթահամալիրի կարգի համաձայն քառօրյա վերապատրաստմանը (նոյեմբերի 19-22) մասնակցելուց հետո սկսեցի շրջել կրթահամալիրի մասնաճյուղերով և իրականացնել կամավորական աշխատանք: Սկսեցի կրտսեր դպրոցներից, ծանոթացա առօրյային, ներկա գտնվեցի տարբեր դասարաններում: Ծանոթացա հատուկ կարիքով սովորողների հետ և մասնակցություն ունեցա ԱՈՒՊ-ների լրացման գործընթացին:
Կրտսեր դպրոցներում իմ ունեցած գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
Կրտսեր դպրոցներից հետո հաջորդեց միջին դպրոցը, որտեղ հոգեբանական խնդիրներով լի դեռահասներն են: Միջին դպրոցում ներկա գտնվելով տարբեր դասարաններում անցկացրել եմ հոգեբանական դիտարկումներ, որոշակի պատկերացում կազմել սովորողների մասին: Նկատելով առկա խնդիրները, որպես մասնագետ լուծման եղանակների իմ պատկերացումներն ու գաղափարներն ունեմ, որոնք հուսով եմ կկարողանամ իրագործել ու հասնել արդյունքի: