«Բարի հայելի». Զարգացնող նախագիծ

Անվանումը՝ «Բարի հայելի»

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանցիներ

Իրականացման տևողությունը՝ 2-3 դասաժամ

Նպատակը՝ հանդուրժողականության, էմպատիայի (կարեկցանք, ապրումակցում), միմյանց աջակցելու կարողության, ռեֆլեքսիայի զարգացում

Նախագծի իրականացման ընթացքը ՝
Խմբի անդամները բաժանվում են զույգերի: Զույգերից մեկը խաղում է հայելու դեր: Առաջինը, նայելով «հայելու մեջ» , սկսում է խոսել նախ իր դրական, ապա բացասական հատկանիշների մասին: Հայելու դեր կատարող մասնակիցը պետք է պատասխանի յուրաքանչյուր գովեստի խոսքին ասելով՝ «Ես սիրում եմ քեզ (հատկանիշը) համար» կամ «Քո մեջ ինձ դուր է գալիս (հատկանիշը)» կամ այլ գովելի բառերով։ Ցանկալի է, որ այդ բառերը չկրկնվեն:

Քննադատության դեպքում հայելին աջակցություն է ցուցաբերում: Այդ աջակցությունը կարող է լինել կարեկցանք, կարող են լինել հակափաստարկներ և այլն: Այնուհետև մասնակիցները փոխվում են դերերով։

Բոլոր զույգերի աշխատանքի ավարտից հետո կատարվում է ռեֆլեքսիա (վերլուծություն):

Երկխոսության օրինակներ`

  • -Ես բարի եմ:
    -Դա շատ լավ է:
  • -Ես ուրախ եմ:
    -Դա ինձ դուր է գալիս քո մեջ:
  • -Ես ունեմ հումորի զգացում:
    -Հրաշալի հատկություն է:
  • -Բայց ես ցրված եմ:
    -Դա հանճարեղության նշան է։
  • -Ես նեղացնում եմ իմ սիրելիներին:
    -Այն, որ դու մտածում ես դրա մասին արդեն նշանակում է, որ դու աշխատում ես քո վրա:
  • -Ես քմահաճ եմ:
    -Ես միևնույնն է սիրում եմ քեզ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s