Ընկալման տեսակներ

 

Ամենքս աշխարհն ընկալում ենք յուրովի: Ընկալման տիպերի մասին դեռ խոսվել է փիլիսոփաների աշխատություններում: 19-20-րդ դարերում արդեն լաբորատոր հետազոտությունների արդյունքում գիտնականների կողմից տրվեցին ընկալման տիպերի դասակարգումը և ստեղծվեցին դրանց բացահայտման մեթոդիկաներ: Ստորև կներկայացվեն ընկալման տիպերը և Դուք ինքներդ կհասկանաք, թե դրանցից ո՞րն է Ձեզ մոտ գերակշռում.

Վիզուալ տիպ: Ընկալման այս տիպի մարդիկ ինֆորմացիան ավելի հեշտ են ընկալում տեսողական պատկերների միջոցով: Եթե դուք վիզուալ տիպին եք պատկանում, գրաֆիկները, սխեմաներն ու իլյուստրացիաները կօգնեն Ձեզ ավելի լավ յուրացնել ինֆորմացիան: Սա վերաբերվում է ինչպես ուսուցման այնպես էլ աշխատանքային գործունեությանը:

Աուդիալ տիպ: Այս դեպքում ինֆորմացիան ավելի հեշտ է ընկալվում լսողության միջոցով: Երեխաների դեպքում` կարդացեք բարձրաձայն և տրվող նյութը նրանք ավելի հեշտ կհասկանան: Աուդիալների դեպքում զրույցը և սեփական մտքերի մասին խոսելն ավելի արդյունավետ կլինի աշխատանքում, քան թղթով և գրաֆիկներով նյութի ներկայացումը:

Կինեստետիկ տիպ: Կան մարդիկ, ովքեր պետք է զգան, շոշափեն, դիպչեն այն ինֆորմացիան, որը ստանում են: Հնարավոր է, դուք բացատրեք կինեստետիկին Ձեր տեսակետը, բայց դա չի ստացվի, եթե վերջինս դա չզգա և չընդունի ինֆորմացիան իր հույզերի միջով: Եթե Դուք կինեստետիկ եք, նոր ինֆորմացիան կապեք այն զգացողությունների հետ, որոնք կարող եք առաջացնել Ձեր երևակայության մեջ:

Դիսկրետ տիպ: Այս դեպքում ինֆորմացիան ընկալվում է թվերի, տրամաբանության, փաստերի միջոցով: Եթե Դուք դիսկրետ տիպին եք պատկանում, ապա արտաքին աշխարհի բոլոր դսևորումներում հարկավոր է տրամաբանական կապեր գտնել, ինչն էլ կնպաստի ինֆորմացիայի յուրացմանը:

Իսկ ո՞ր տիպին եք պատկանում Դուք:

Աղբյուրը՝ PsyLab-ից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s