Արտ-թերապիա

Արտ-թերապիան առաջացել է մեր դարի 30-ական թթ.: Արտ-թերապիայի կիրառման առաջին դասը վերաբերում է այն երեխաների անձնական-հուզական խնդիրների շտկման փորձերին, որոնք Գերմանիայից արտագաղթել էին ԱՄՆ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

 «Արտ-թերապիա» (տառացիորեն՝ արվեստով թերապիա) տերմինը կիրառության մեջ մտցրեց Ադրիան Հիլլը (1938)՝ առողջարաններում տուբերկուլյոզով հիվանդների հետ իր աշխատանքի նկարագրության ժամանակ: Այս բառակապակցությունը կիրառվում է արարվեստով զբաղվելու բոլոր տեսակների նկատմամբ, որոնք անցկացվում էին հիվանդանոցներում և հոգեկան առողջության կենտրոններում:

Արտ-թերապիայի հիմնական նպատակն անձի ներդաշնակ զարգացումն է ինքնաարտահայտման և ինքնաճանաչման կարողության զարգացման միջոցով: Դասական հոգեվերլուծության ներկայացուցիչների տեսանկյունից՝ արտ-թերապիայի մեջ շտկողական ներգործության հիմնական մեխանիզմն է համարվում սուբլիմացիայի մեխանիզմը: Կ.Յունգի կարծիքով, արվեստը, հատկապես լեգենդներն ու առասպելները, և արտ-թերապիան, որը կիրառում է արտ-թերապիան, նշանակալիորեն հեշտացնում է անձի ինքնազարգացման անհատականացման գործընթացը՝ անգիտակցական և գիտակցական «Ես»-ի միջև հասուն հավասարակշռության հաստատման հիման վրա:

Արտ-թերապևտիկական ներգործության կարևորագույն տեխնիկա է համարվում ակտիվ երևակայության տեխնիկան, որն ուղղված է գիտակցականի և անգիտակցականի դեմ առ դեմ բախմանն ու հաշտեցմանը՝ աֆֆեկտիվ ներգործության միջոցով:

Հումանիստական ուղղության ներկայացուցիչների կարծիքով արտ-թերապիայի շտկողական հնարավորությունները կապված են այցելուին՝ արվեստի արարումներում ինքնաարտահայտման և ինքնաիրացման, սեփական «Ես»-ի հաստատման ու ճանաչման համար գործնականորեն անսահմանափակ հնարավորություների ներկայացման համար: Այցելուի կողմից ստեղծված իրերը, առարկայնացնելով նրա զգայուն վերաբերմունքն աշխարհի նկատմամբ, հեշտացնում են հաղորդակցման և նշանակալի անձանց հետ հարաբերությունների հաստատման գործընթացը: Շրջապատողների կողմից ստեղծագործության արդյունքների նկատմամբ հետաքրքրությունը, նրանց կողմից ստեղծագործությունների ընդունումը բարձրացնում են այցելու իինքնագնահատականն և նրա ինքնընկալման և ինքնարժեքի աստիճանը:

Իր զարգացման սկզբում արտ-թերապիան արտացոլում էր հոգեվերլուծական հայացքները, որոնց համաձայն այցելուի գեղարվեստական գործունեության վերջնական արդյունքը (լինի դա նկար, քանդակ) համարվում էր անգիտակցական հոգեկան գործընթացների արտահայտություն:

Արտ-թերապիան նարավորություն է տալիս ընդունելի ելք տալ ագրեսիվությանը և այլ բացասական զգացմունքներին: Նկարը, քանդակը անվտանգ միջոցներ են նշված երևույթները լիցքաթափելու համար: Այն նաև հեշտացնում է լավանալու գործընթացը: Հաճախ այցելուին ավելի հեշտ է իր ներքին անգիտակցական գործընթացները նկարել, քան արտահայտել բառերով:

Արտ-թերապիայի նպատակներն են՝

1. Տալ սոցիալապես ընդունելի ելք ագրեսիվությաին և այլ բացասական զգացմունքներին:

2. Հեշտացնել բուժման գործընթացը: Անգիտակցական ներքին կոնֆլիկտներն և ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական կերպարների օգնությամբ, քան արտահայտել դրանք վերբալ շտկման գործընթացում:

3. Նյութ ստանալ մեկնաբանության և ախտորոշիչ եզրակացությունների համար:

4. Վերամշակել այն մտքերն ու զգացմունքները, որոնք այցելուն սովոր է ճնշել: Երբեմն ոչ խոսքային միջոցները համարվում են միակ հնարավորն ուժեղ ապրումների և համոզմունքների արտահայտման համար:

5. Կարգավորել հարաբերություններն այցելուի և հոգեբանի միջև: Գեղարվեստական գործունեության մեջ համատեղ մասնակցությունը կարող է նպաստել ապրումակցման և փոխադարձ ընդունման հարաբերությունների ստեղծմանը:

6. Զարգացնել ներքին վերահսկողության զգացումը:

7. Կենտրոնացնել ուշադրությունը զգացողությունների և զգացմունքների վրա:

8. Զարգացնել գեղարվեստական կարղությունները և բարձրացնել ինքնագնահատականը: Արտ-թերապիայի հետևանքային արդյունք է համարվում բավարարվածության զգացումը, որն առաջանում է թաքնված տաղանդների և դրանց զարգացման բացահայտման արդյունքում:

Խնդիրների ոլորտը, որի լուծման ժամանակ կարող են կիրառվել արտ-թերապիայի տեխնիկաները, բավականին լայն է.

  • ներ- և միջանձնային կոնֆլիկտներ,
  • ճգնաժամային վիճակներ,
  • էկզիստենցիալ և տարիքային ճգնաժամեր,
  • տրավմաներ,
  • կորուստներ,
  • հետսթրեսային խանգարումներ,
  • նյարդային խանգարումներ,
  • հոգեմարմնական խանգարումներ,
  • ստեղծագործնականության զարգացում,
  • անձի ամբողջականության զարգացում,
  • անձնական իմաստների հայտնաբերում ստեղծագործելու միջոցով,
  • շատ այլ բաներ:

Արտ-թերապիայի տեսակներն են՝

  • նկարչաթերապիա
  • հեքիաթաթերապիա
  • դիմակաթերապիա
  • դրամաթերապիա
  • կավաթերապիա
  • ավազաթերապիա
  • պարային թերապիա
  • երաժշտաթերապիա
  • գունաթերապիա
  • ֆոտոթերապիա
  • վիդեոթերապիա
  • թղթային աշխատանքներ
  • խաղաթերապիա

Աղբյուրը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s