Երաժշտաթերապիա

Երաժշտաթերապիան արտ-թերապիայի ուղղություններից մեկն է: Այն երաժշտության, ձայնի կիրառումն է թերապիայի մեջ: Սա ենթադրում է մարդկային ձայնի և երաժշտական գործիքների միջոցով երաժշտական վերարտադրություն և իմպրովիզացիա անհատական կամ խմբային ձևով, ինչպես նաև հատուկ ընտրված երաժշտական ստեղծագործությունների ունկնդրում և քննարկում:

Թերապիայի այս տեսակը կիրառվում է զարգացման հապաղման, հուզական անկայունության, վարքային խանգարումների, սոմատիկ հիվանդությունների, պսիխոզների, աուտիզմի դեպքում: Նաև օգնում է ազատվել տարբեր հոգեկան, շարժողական, լեզվական, հաղորդակցման և իհարկե նյարդահոգեկան խնդիրներից։ Ապացուցված է, որ այն շատ դրական ազդեցություն է թողնում գլխուղեղի արյան շրջանառության կարգավորման, ինչպես նաև Այցգեյմերի ու Պարկինսոնի հիվանդության բուժման դեպքում:

Երաժշտաթերապիայի կիրառումը վաղեմի ժամանակներում
Երաժշտության բուժիչ հատկությունների մասին մարդիկ գիտեին վաղուցվանից։ Օրինակ Ավիցեննան երաժշտության միջոցով բուժում էր հոգեկան հիվանդներին, Հիպոկրատը` անքնությամբ և էպիլեպսիայով տառապողներին, Էսկուլապը` հուզական խանգարումներ ունեցողներին, իսկ Հալենը խորհուրդ էր տալիս այն օգտագործել որպես օձի կծածի դեմ հակաթույն: Հին Չինաստանում էլ բժիշկները կարծում էին, որ երաժշտությամբ կարելի է բուժել ցանկացած հիվանդություն, նրանք անգամ երաժշտական դեղատոմսեր էին դուրս գրում այս կամ այն հիվանդ օրգանի համար։

Երաժշտաթերապիայի նպատակները՝

1. Վերականգնման համար ստեղծում է դրական հուզական ֆոն:  

2. Խթանում է շարժողական գործողությունները:  

3. Շտկում և զարգացնում է զգայական գործողություններն ու հնարավորությունները:  

4. Խթանում է խոսքային գործողությունը  

5. Կարգավորում է խոսքի տեմպը, ռիթմը, շեշտադրությունը, տեմբրը, արտահայտչականությունը:

Երաժշտաթերապիան հնարավոր է նաև կիրառել ինքնուրույն՝

  • Միացրեք որևէ թուլացնող, հանգստացնող երաժշտություն, ապա հարմարավետ դիրքով պառկեք բազմոցին կամ հատակին՝ երաժշտության աղբյուրին մոտ։ Ավելի խոր զգացողությունների համար կարող եք նաև ականջակալներով լսել, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնեք և խուսափեք շեղվելուց։
  • Ընտրեք դանդաղ ռիթմով երաժշտություն՝ սովորական սրտի աշխատանքից (որը րոպեում մոտավորապես 72 զարկն է) ավելի դանդաղ։ Փորձը ցույց է տալիս, որ կրկնվող կամ ցիկլիկ կառուցվածք ունեցող երաժշտությունն արդյունավետ է մարդկանց մեծ մասի համար։
  • Թույլ տվեք, որ հնչող երաժշտությունը հոսի ձեր վրայով, լվանալով հանի ձեր վրայից օրվա սթրեսը։ Կենտրոնացեք շնչառության վրա՝ աշխատելով այնպես անել, որ այն խորանա, դանդաղի ու կանոնավորվի։ Ուշադրությունը սևեռեք երաժշտության նոտաների մինչև ընկած դադարների վրա. դա զերծ է պահում երաժշտությունը վերլուծելուց և թուլացումն ու հանգստացումն ավելի լիակատար է դարձնում։
  • Եթե աշխատանքային օրվա վերջում խթանման կարիք ունեք, ապա ավելի լավ է՝ ավելի արագ երաժշտություն ընտրեք, քան դանդաղ, հանգիստ մեղեդիներ։
  • Երբ շարունակելը դժվարանում է, անցեք այնպիսի երաժշտության, որին ծանոթ եք, ինչպես, օրինակ, մանկության սիրելի մեղեդիները կամ հին ու բարի երգերն են։ Ծանոթության ու հարազատության զգացողությունը հաճախ հանգստություն է պարգևում։
  • Զբոսնեք՝ ականջակալներով ձեր սիրելի երաժշտությունը լսելով։ Ներշնչեք ու արտաշնչեք երաժշտությանը համահունչ։ Թող երաժշտությունը ձեզ իր մեջ առնի։ Սա հիանալի սթրես հանող միջոց է, քանի որ համատեղում է մարզանքը (քայլելը), պատկերները և երաժշտությունը։
  • Սթրեսի նվազեցմանն օգնում է նաև բնության ձայներ լսելը, օրինակ՝ օվկիանոսի ալիքների կամ խոր անտառի ձայները։ Փորձեք 12-20 րոպե զբոսնել, եթե մոտակայքում ծովափ կամ ծառապատ տարածք կա։ Իսկ եթե չկա, կարելի է լսել բնության ձայների ձայնագրություններ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s