«Բարի հայելի» զարգացնող նախագծի ամփոփում

«Բարի հայելի» զարգացնող նախագիծը իրականացավ 6-5 դասարանի սովորողների հետ, որտեղ մինչ նախագծային աշխատանքի պլանավորումը ներկա էի եղել դասալսման ու դիտարկումներ կատարել: Առաջին հանդիպումն ընթացավ սովորողների հետ ծանոթությամբ, նաև ինձ՝ որպես հոգեբանի ներկայացմամբ: Կիրառելով իմ սիրելի ծանոթության մեթոդը որոշակի ինֆորմացիա ստացա սովորողների մասին, իսկ իրենք իրենց մասին դրական, ջերմ ու հաճելի խոսքեր լսեցին իրենց ընկերների կեղմից: Մեթոդը հետևյալն է. Սովորողները պատմում են ոչ թե իրենց մասին, այլ իրենց կողքի նստած ընկերոջ մասին, այսինքն՝ տվյալ անձին ծանոթացնում են ինձ հետ՝ սկզբից նշելով անունը, իսկ հետո որոշակի բնութագրություն տալիս տվյալ անձի մասին: Այս մեթոդը հրաշալի հնարավորություն է տալիս ընկերների դրական հատկությունների մասին խոսել, որը միգուցե առօրյայում միմյանց չեն ասի, և հետաքրքիր է այն առումով, որ սովորողները կարող են իրենց մասին նոր բաներ իմանալ: Սա շատ լավ սկիզբ էր բուն նախագիծը սկսելու համար, քանի որ հենց այս մեթոդի կիրառումն էլ իր դրական արդյունքներն ունեցավ սովորողների միջև փոխհարաբերությունների ամրապնդման, կոնֆլիկտների վերացման համար:
Հերթական հանդիպման ժամանակ արդեն սկսեցինք իրականացնել նախագիծը: Ծանոթանալով խաղի ընթացակարգին ու կանոններին սովորողները սկզբում ըստ իրենց ցանկության կազմեցին զույգեր ու կատարեցին աշխատանքը: Այնուհետև զույգերի ընտրությունն իմ կողմից էր և ես ընտրեցի սովորողներ, ովքեր լինելով համադասարանցիներ այնքան էլ շփում չունեն միմյանց հետ: Ընթացքը շատ հետաքրքիր էր, սովորողները անկեղծորեն արտահայտում էին իրենց թերությունների մասին, իրենց աջակից «Բարի հայելի»-ներն էլ կարողանում էին խելացի խորհուրդներ տալ, իսկ դրական հատկությունների արտահայտման ժամանակ գովեստի խոսքեր էին ասում:

Նախագծի ընթացքը ներկայացված է ֆոտոշարքի տեսքով՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s