Ձմեռային ճամբար․ Հաշվետվություն

Իմ կամավորական աշխատանքը շարունակվեց ձմեռային ճամբարի ընթացքում ևս՝ միջին և ավագ դպրոցներում: Միջին դպրոցում գործունեությունս ուղղված էր սովորողների հետ անհատական և դասարաններում զարգացնող, շտկողական աշխատանքներին: Դասարանական խմբային աշխատանքը կատարվեց «Բարի հայելի» զարգացնող նախագծի միջոցով, որն իր դրական արդյունքն ունեցավ դասարանի աշակերտների միջև փոխհարաբերությունների, միմյանց հանդեպ աջակից վերաբերմունք ցուցաբերելու վրա: Իսկ սովորողների հետ անհատական աշխատանքներն ուղղված էին սովորողների հետ իրենց անհանգստությունների մասին զրույցներով, խնդիրների հաղթահարմանն ուղղված լուծումների աշխատանքներով (անհատական աշխատանքների մասին տեղեկատվությունը էթիկայի սկզբունքների պահպանման նպատակով չի հրապարակվում):

Ավագ դպրոցում ճամբարի մեկնարկը նաև սովորողներին հոգեբանի ակումբը ներկայացնելու մեկնարկն էր, որի առաջին դասերը ընթացան ծանոթությամբ, հոգեբանի ակումբի ծրագրի մասին տեղեկատվության փոխանցմամբ, հոգեբանի մասնագիտության մասին քննարկմամբ, իսկ հետագայում նաև գործնական դասերով: Ճամբարային առօրյայի շրջանակներում անցկացվող նախագծային հոգեբանի ակումբի դասաժամերին 10-11-րդ դասարանցիների հետ գործնական աշխատանքներ են իրականացվել մետաֆորային ասոցիատիվ քարտերի մեթոդով, որն իրականացվում է ասոցացիաների միջոցով նկարների ընտրությամբ և նպատակ ունի մղել ինքնաբացահայտման, ինքնավերլուծության, սեփական խնդիրների, անհանգստությունների բացահայտման ու գիտակցման: Մետաֆորային ասոցիատիվ քարտերի մեթոդն իր մեջ տարբեր տեխնիկաներ է ներառում, ուստի ամեն հանդիպմանը կիրառվում էր մեկ տեխնիկա։ Սովորողները հետաքրքրությամբ էին մասնակցում աշխատանքին, քանի որ ուղղված էր իրենց անձի բացահայտմանը։
Դասաժամերին սովորողների հետ անցկացվել են նաև հոգեբանական թեստեր, որոնց միջոցով սովորողները բացահայտել են իրենց ընկալման տեսակը, շփման մակարդակը և իրենց էությանը համապատասխան մասնագիտական ուղղվածությունը:

Ֆոտոշարքում ներկայացված են մետաֆորային ասոցիատիվ քարտերի մեթոդով աշխատանքից հատվածներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s