
Հոգեբանի ակումբի պարապմունքները մեկնարկել են փետրվար ամսին՝ ուսումնական երրորդ շրջանում: Պարապմունքներն անցկացվում են երկու խմբերով, որտեղ ընդգրկված են ավագ դպրոցի 9-11-րդ դասարանցիները, ուստի երկու խմբերի հետ էլ անցկացվում են նախատեսված քննարկվող թեմաներն ու հոգեբանական այլ աշխատանքները: Առաջին շաբաթվա պարապմունքներին որպես առաջին հանդիպում կազմակերպվել է ծանոթացում միմյանց հետ հոգեբանական խաղի միջոցով, այնուհետև որպես դասի թեմա ներկայացվեց հոգեբանության գիտության մասին, հոգեբանության սիմվոլի և դրա ծագման մասին, թե ի՞նչ է ուսումնասիրում հոգեբանությունը, ի՞նչ բնագավառներ ունի այն և ըստ համապատասխան բնագավառների, մասնագիտական ուղղվածության ճյուղերի ի՞նչ հաստատություններում են աշխատում հոգեբանները: Թեմայի ընթացքում և վերջում անցկացվել է քննարկում հարց ու պատասխանի միջոցով: Դասի վերջում անցկացվեց հոգեբանական աշխատանք ուղղված սեփական խնդիրների վերհանման և խմբի մասնակիցների օգնությամբ խնդրի լուծման տարբերակների առաջարկներով: