Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամիսն ուղղված էր կրթահամալիրի կրթության առանձնահատուկ կարիք ունեցող աշակերտների ուսումնական գործընթացին ներառմանն ուղղված ուսումնասիրություններով: Գտնվելով Արևմտյան, Արևելյան, Միջին դպրոցներում և Քոլեջում, ուսումնասիրեցի, թե ինչ դժվարություններ են ունենում հատուկ կարիքով երեխաներն իրենց ուսումնական գործընթացում, որպեսզի հետագայում համագործակցելով ուսուցիչների հետ միջոցներ ձեռնարկեմ դրանք հաղթահարելու համար:

Գործունեությունս ուղղված էր նաև այդ սովորողների ԱՈւՊ-ների (Անհատական ուսուցման պլան) և ՄԱԾԱՊ-ների (Մանկավարժական աջակցությունների ծառայությունների անհատական պլան) լրացման աշխատանքներին: ԱՈւՊ-ների լրացումն իրականացվում է կրթահամալիրի մանկավարժական աշխատակազմի կողմից, իսկ ՄԱԾԱՊ-ների լրացումը արդեն հատուկ աջակցման խմբի պարտականությունն է: Այդ առիթով կրթահամալիր էր այցելել Երևանի N3 տարածքային մանկավարժահոգեբաբանական աջակցության կենտրոնի մասնագետների մի խումբ, որոնց հետ միասին՝ ես և կրթահամալիրի հատուկ մանկավարժ, լոգոպեդ Մարիաննա Գևորգյանը, այցելելով կրթահամալիրի մասնաճյուղեր լրացրեցինք աշակերտների ՄԱԾԱՊ-ները: ՄԱԾԱՊ-ները ուղղորդող միջոց են և՛ ուսուցիչների, և՛ մանկավարժական մյուս աշխատողների կողմից հատուկ կարիքով սովորողների ուսուցումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
Աշխատանքային առօրյայում մեր դպրոցի մասին ներկայացնելուց բացի, երբ պատմում էինք Ագարակի մասին, որոշեցինք ոչ թե պատմել, այլ ցույց տալ այն: Ուստի միասին շրջեցինք Ագարակով:

Փետրվար ամսին նաև մեկնարկել են Հոգեբանի ակումբի պարապմունքները ավագ դպրոցում: Ակումբի առաջին դասի մասին ներկայացված է Հոգեբանի ակումբի բլոգում, որը ստեղծվել է ակումբի գործունեությունը ներկայացնելու նպատակով: Պարապմունքներն ընթանում են ըստ նախօրոք կազմված ծրագրի, իսկ յուրաքանչյուր թեմայի քննարկումից հետո հաջորդում է գործնական աշխատանքը (հոգեբանական խաղեր, ինքնաբացահայտման տեխնիկաներ), որոնցից են «Ջոհարիի պատուհանը», Առաջադրված խնդրի լուծումը:

Ակումբի շրջանակներում նախատեսվում են նաև հետաքրքիր նախագծային աշխատանքներ, որոնց մասին ևս կներկայացվեն ակումբի բլոգում:

Ամենակարևորն այն է, որ ակումբի պարապմունքներին մենք միշտ ժպտում ենք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s