Հոգեբանական անվտանգություն կորոնավիրուսային խուճապը հաղթահարելու համար

Դիմակ, ալկոգել, բժշկական սպիրտ և ձեռնոցներ. Սրանք այս օրերին ամենապահանջված իրերն են հասարակության կողմից, որ անգամ դեղատներում չի էլ գտնվում: Իսկ խանութներո՞ւմ: Մարդիկ «իրենց կորցրած» գնումներ են կատարում. Խուճապի մեջ են:

Կորոնավիրուսն ամենաքննարկվող թեման է դարձել, ուստի ես էլ փորձեցի անդրադառնալ դրան՝ հոգեբանական տեսանկյունից: Հոդվածում ներառել եմ իմ կողմից ուսումնասիրված փորձառու հոգեբանների կարծիքներ ու առաջարկներ, ինչպես նաև առցանց ուսուցման ընթացքում ավագ դպրոցի հոգեբանի ակումբի սովորողների հավաքագրած տեղեկություններն ու կարծիքները:

Նախ ինչպե՞ս առաջացավ խուճապը: Այն սկսվեց, երբ արդեն Հայաստան էլ հասավ համաճարակը: Իսկ մինչ այդ ինչո՞ւ չկար: Պատճառն այն է, որ վատ իրադարձությունները մենք միշտ դժվարությամբ ենք ընդունում, ընկալում, մտածում ենք, որ մեզ հետ դա չի կատարվի, բայց հենց պատահում է՝ սթրեսի ենք ենթարկվում:

Քեմբրիջի համալսարանի սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Սանդեր Վան դեր Լինդենը CNBC-ին պատմել է, թե ինչու են մարդիկ խուճապի մատնվում կորոնավիրուսի տարածման պատճառով. «Երբ մարդիկ սթրես են ապրում, բանականությունը ճնշվում է: Այդ պատճառով նրանք նայում են այլ մարդկանց վարքագծին։ Եթե նրանք ապրանքներ են գնում խանութներից, ապա դուք հետևում եք իրենց օրինակին: Մարդիկ տեսնում են դատարկ դարակների լուսանկարները, և անկախ նրանից, ռացիոնալ է դա, թե ոչ, նրանք սկսում են նույն կերպ վարվել: Երբեմն սոցիալական գիտելիքը կարող է ավելի մեծ արժեք ունենալ, էվոլյուցիայի տեսանկյունից, երբ մենք չգիտենք, թե ինչպես արձագանքել, մենք խորհուրդ ենք հարցնում ուրիշներից: Եթե դուք ջունգլիներում լինեք, և ինչ-որ մեկը թռչի օձից, ապա դուք ինքնաբերաբար նույնը կանեք: Բայց երբեմն մեզ կոչ են անում ինչ-որ սխալ բան անել»:

Այս առիթով խուճապին դիմակայելու երեք միջոց է առաջարկում հոգեբան Աննա Լիտվինչուկը, որը կարծում եմ օգտակար ու արդյունավետ է:

  1. Թողնել զգացմունքներն ու կենտրոնանալ մտածողության վրա

Կրիտիկական իրավիճակում անհրաժեշտ է թողնել զգացմունքները, ապրումները և շեշտը դնել մտածողության վրա: Ծանոթացեք առկա տեղեկատվությանը: Կորոնավիրուսի դեպքում իմացեք ամեն ինչ ախտանիշների, կանխարգելման, առաջարկությունների, վիճակագրության մասին: Վերլուծեք և մտածեք համապատասխան գործողությունների մասին, որոնք արժե ձեռնարկել վտանգավոր իրավիճակը կանխելու կամ հետևանքները նվազագույնի հասցնելու համար:

Նույնիսկ եթե դուք համարում եք, որ առաջացած խնդիրը (կարանտինի դեպքում) առաջին հայացքից լիովին անհույս է, փորձեք խնդրին նայել այլ կողմից, կազմելով մեթոդների լուծման ցանկ, մտածելով օգուտների և հետևանքների յուրաքանչյուր տարբերակի մասին: Եթե հաջողվի գտնել խնդրի լուծման համեմատաբար ցավ չպատճառող մեթոդը, խուճապը անմիջապես կհեռանա:

2. Մի դրամատիզացրեք իրավիճակը

Անհանգստությունը օրգանիզմի բնական արձագանքն է վտանգներից և վտանգավոր երևույթներից պաշտպանվելու համար, բայց պետք չէ դրամատիզացնել իրավիճակը։ Աճող անհանգստության և տագնապայնության դեպքում  ձեզ համար իրերի և զբաղմունքների ցանկ կազմեք, որոնք կօգնեն ձեզ զգալ վստահ և հանգիստ, դա կլինի հանգստացնող միջոց ձեզ համար:

Հարմարության համար բաժանեք այդ գործողություններրը բաժինների՝

  • Հոտեր: Հիշեք բոլոր այն բույրերը, որոնք դուք ասոցացնում եք հանգստության և կոմֆորտի հետ: Օրինակ՝ սուրճի բույրը, եթերային յուղերի բույրերը և այլն:
  • Ձայներ և երաժշտություն,
  • Համային զգացողություններ,
  • Գործողություններ- վազք, ընթերցում, նկարչություն:

Երբ ավարտեք, այս ցանկի գործերը ներառեք ձեր օրացույցում: Այնպես արեք, որ ամեն օր դուք կարողանաք առնվազն 15 րոպե հատկացնել վերը նշված գործողություններից մեկին (նույնիսկ, եթե դա պարզապես 15 րոպե քայլք է այգում աշխատանքի ճանապարհին):

3. Հետևեք ձեր առողջությանը

Կարևոր է հիշել, որ անհանգստություններն ու խուճապը ավելի վստահությամբ է հաղթահարում լավ դիմադրողականությամբ ուժեղ օրգանիզմը: Անհարկի հուզումներին չենթարկվելու համար հետևեք այս գործընթացներին. քնեք, հանգստացեք, շեղվեք առօրյա խնդիրներից, հոգ տարեք լիարժեք և որակյալ սննդի մասին։

Մի մոռացեք այն հետաքրքրությունների և զբաղմունքների մասին, որոնց վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Չի՞ հաջողվում։ Կատարեք միապաղաղ տնային աշխատանք ՝ լվացք, մաքրություն կամ արդուկ, որոնք կշեղեն և կբերեն գործի ավարտվածության զգացում:

Հոգեբանի ակումբի սովորողները ևս ունեն իրենց կողմից հավաքագրած տեղեկություններն ու կարծիքները կորոնավիրուսի մասին, որոնք տեղադրված են իրենց բլոգներում:

Արև Տեր-Դավթյան
Լուսին Տեր-Դավթյան
Ասյա Բանդուրյան
Մելինե Ժամկոչյան
Երվանդ Չալիկյան
Միլենա Դանիելյան
Մանե Հակոբջանյան
Ռուզաննա Ղազարյան

Ճիշտ է, դժվար է համակերպվել իրավիճակի հետ և հաղթահարել խուճապը, բայց բացի ձեզնից ոչ մեկ դա չի կարող անել:
Իզուր չէ ասված. «Առողջ հոգում՝ առողջ մարմին»: Ուստի հետևենք նաև մեր հոգեկան առողջությանը:

Առողջություն բոլորին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s