
Այս կարանտինյան օրերին առցանց դարձած ուսուցումն իր հետաքրքրությունն ու դրական կողմերն էլ ունի: Օրինակ այն, որ սովորողներն ավելի շատ ժամանակ են ունենում տրամադրելու առաջադրանքներին, ընթերցելուն, վերլուծական աշխատանքներ կատարելուն, իսկ այս ձևաչափով աշխատելը ավելի է պարտավորեցնում ուսուցիչներին հետևելու սովորողների ակտիվությանը, հանձնարարությունների կատարմանը: Եվ ինչպես առարկայական ուսուցիչները, այդպես էլ ես՝ իմ ակումբի սովորողների համար հետաքրքիր ու օգտակար գործունեություն էի ծրագրել:
1. «Կյանքի 200 դաս» գրքի ընթերցանություն. Սովորողները կիսվել են իրենց դուր եկած խորհուրդներով:
Հասմիկ Վարդանյան — Առավոտյան մեկ ժամ նվիրեք ձեզ կարգի բերելուն
Լուսին Տեր-Դավթյան — Ձեր մեջ փորձեք ձևավորել այն հատկությունը, որը մենք անվանում ենք
խարիզմա
Արև Տեր-Դավթյան — Եթե դուք այսօր չեք ժպտացել, նշանակում է, որ դուք այսօր չեք ապրել
Մելինե Ժամկոչյան — Երբեք ոչ մեկի հետ մի քննարկեք ձեր ինքնակատարելագործման հարցը
Էլինա Սիմոնյան — Թույլ մի տվեք, որ փոքր բաները շեղեն ձեզ կարևոր բաներից
Ինեսա Գափոյան — Կազմեք ձեր բոլոր թուլությունների ցուցակը
Երվանդ Չալիկյան -Կենտրոնացեք նպատակի վրա, ոչ թե արդյունքի
Էլեն Պողոսյան — Եղեք ձեր կամքի տերը և ձեր խղճի ծառան
Լիանա Մելքոնյան — Հեռախոսազանգերին միշտ պատասխանեք մեծ ոգևորությամբ և ցույց տվեք ձեր հարգանքը զանգահարողին
Միլենա Դանիելյան — Քնեք ավելի քիչ: Դա կարող է ձեր կյանքը դարձնել ավելի լիարժեք և
արդյունավետ
Մանե Հակոբջանյան — Պահեք օրագիր, որպեսզի հետևեք ձեր առաջընթացին և շարադրեք ձեր իսկ մտքերը
Ասյա Բանդուրյան — Սովորեք լինել հանգիստ
Ռուզաննա Ղազարյան —Ոչ ոք առանց ձեր թույլտվության իրավունք չունի ձեզ վիրավորել կամ
նեղացնել:
Մերուժան Հայկյանց — Խորապես զարգացրեք ինքնավերլուծության սովորույթը:
2. «Մեր ուղեղի տարօրինակությունները» գրքի ընթերցանություն, վերլուծություն.
Հեռուստացույցային ուղեղ— Երվանդ Չալիկյան
Ֆոբիաներ — Մանե Հակոբջանյան
Ո՞ւմ կարելի է համարել հոգեկան հիվանդ— Ասյա Բանդուրյան
Քոթարի համախտանիշ — Ռուզաննա Ղազարյան
Կապգրայի համախտանիշը — Մերուժան Հայկյանց
Ուղեղը սուր զգացողությունների որոնման մեջ
Լուսին Տեր-Դավթյան
Արև Տեր-Դավթյան
Էլինա Սիմոնյան
Մելինե Ժամկոչյան
3. Կորոնավիրուսն ամենաքննարկվող թեման է դարձել, ուստի ես էլ փորձեցի անդրադառնալ դրան՝ հոգեբանական տեսանկյունից: Հոդվածում ներառել եմ իմ կողմից ուսումնասիրված փորձառու հոգեբանների կարծիքներ ու առաջարկներ, ինչպես նաև առցանց ուսուցման ընթացքում ավագ դպրոցի հոգեբանի ակումբի սովորողների հավաքագրած տեղեկություններն ու կարծիքները: Հոգեբանական անվտանգություն Կորոնավիրուսային խուճապը հաղթահարելու համար