
Որպես կանոն, սիրող մայրը կամ հայրը հիպերակտիվ երեխաներին անվանում է «չարաճճի», «անտանելի», «անվերահսկելի», «անուղղելի» և այլն:
Միջին հաշվով հիպերակտիվություն ցուցաբերում է 100 երեխայից 3-ը: Տղաները 10 անգամ ավելի շատ են, քան աղջիկները: Որպես կանոն հիպերակտիվությունը դրսևորվում է 3 տարեկանից մինչև 7 տարեկան հասակում և անհետանում սեռական հասունացման սկզբնական փուլում:
Հիպերակտիվ երեխայի կողքին լինելը, անշուշտ, շատ բարդ է: Շատ ու շատ ծնողների անհանգստացնում է այն:
Ինչպե՞ս բացահայտել հիպերակտիվ երեխային
Հիպերակտիվություն
- Հաճախակի նկատելի են անհանգիստ շարժումներ, չի կարողանում հանգիստ նստել աթոռին:
- Հաճախ դասերի ընթացքում քայլում է, չի կարողանում երկար ժամանակ նստել տեղում, անհամբեր է,
- Աննպատակ շարժողական ակտիվություն է ցուցաբերում՝ վազում է, պտտվում տեղում և այլն,
- Սովորաբար չի կարողանում լուռ, հանգիստ որևէ բանով զբաղվել,
- Սիրում է շատախոսել
Իմպուլսիվություն
- Պատասխանում է հարցերին առանց մտածելու, առանց հարցը մինչև վերջ լսելու,
- Հաճախ ունենում է տրամադրության տատանումներ,
- Դժվարությամբ է սպասում իր հերթին,
- Նրան դուր է գալիս այն աշխատանքը, որը կարելի է արագ կատարել,
- Հաճախ խանգարում է ուրիշներին, դասընկերներին,
- Կարող է վտանգավոր գործողություններ կատարել`առանց հետևանքների մասին մտածելու
Անուշադրություն
- Չի կարողանում ուշադրությունը կենտրոնացնել մանրուքների վրա, այդ իս պատճառով առաջադրանքներ կատարելիս բազմաթիվ սխալներ է անում,
- Դժվարությամբ է կարողանում ուշադրությունը կենտրոնացված պահել,
- Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երեխան չի լսում իրեն ուղղված խոսքը,
- Հաճախ դժվարություններ է ունենում առաջադրանքները ինքնուրույն կատարելու հարցում,
- Կորցնում է տան և դպրոցի համար անհրաժեշտ պարագաները,
- Հաճախ անցում է կատարում մի անավարտ գործից մյուսին
Իսկ ինչպե՞ս վարվել նման երեխայի հետ: Մի շարք ծնողներ, երեխային ավելի հանգիստ դարձնելու նպատակով, նրան ուղարկում են բուժման կուրսերի: Այլ ծնողներ, ընդհակառակը, մտածում են, որ անցանկալի դեղը կարող է վնաս հասցնել երեխային և վերջնականապես հրաժարվում դրա գտագործումից՝ ստեղծելով երեխային պատժելու այլ եղանակներ:
Ծնողի այդպիսի վերաբերմունքը երեխայի հանդեպ հիմք է հանդիսանում իրավիճակի հետագա զարգացման համար: Երեխաները ռոբոտներ չեն, նրանց մեջ «դրական վարքի» ստանդարտ ծրագիր տեղադրված չէ: Հիպերակտիվ երեխայի համար ավելի հեշտ կլինի չեզոքացնել ժամանակավոր դժվարությունները այն դեպքում,երբ նա զգա, որ իրեն սիրում են այնպիսին, ինչպիսին նա կա:
Վարքային դրսևորումներ | Վարքային ախտանշանների հոգեբանական բացատրություններ | Ծնողների ցուցաբերած նախընտրելի վարքի դրսևորումներ |
Երեխան անհանգիստ է, շարժուն,անընդհատ ցատկոտում է մի տեղից մյուսը | Երեխան ունի դժվարություններ ուշադրության կենտրոնացման հետ, թույլ է զարգացած շրջապատում ներգրավվելու կարողությունը | Չդատապարտե՛լ շարժունությունը, Ուշադրությամբ հետևել, թե տվյալ պահին ինչի՞ վրա է կենտրոնացված երեխայի ուշադրությունը |
Երեխան անշնորհք է, հաճախ է տեղափոխում իրերը, խախտում դրանց դասավորվածությունը, | Երեխայի մկանային անհամակարգվածություն, թույլ վերահսկողություն | Ուշադրություն դարձնել, թե ինչո՞վ է զբաղված երեխան և օգնել նրան կենտրոնացնել ուշադրությունը,Ցուցաբերել ոչ ագրեսիվ վարքային մոդել |
Երեխան հետաքրքրասեր է, շատախոս, տալիս է բազմաթիվ հարցեր՝ չսպասելով նույնիսկ դրանց պատասխաններին | Երեխայի թույլ զարգացած Սոցիալական հմտություններ, շփման մեջ դժվարություններ | Ուշադիր լսել երեխային, ստեղծել այնպիսի պայմաններ, որ երեխան զգա, որ ցանկցած հարցի դեպքում ծնողը պատրաստ է համբերությամբ լսել և պատասխանել, |
Երեխան ագրեսիվ է, կոնֆլիկտային, անվերահսկելի | Երեխայի տեսողական, լսողական, զգայական ընկալումները անբավարար զարգացվածություն | Ուշադրություն դարձնել երեխայի մարմնին, նրան հաճախ մերսել, խորհրդակցել հոգեբանի հետ,երեխային պատմել թերապևտիկ հեքիաթներ: |
Հեքիաթներ հիպերակտիվ երեխաների համար
Ուշադրությունը զարգացնող աշխատանքներ
Աղբյուրը`
- Ա.Խուդոյան, Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ուղեցույց
- Р.М. Ткач, Сказкотерапия детских проблем