Հնարամիտ մոծակը

Կար մի տուն, որտեղ ապրում էր մի մոծակ: Առավոտից երեկո նա նստում էր վարագույրի ծոփքերին և ուշադիր հետևում տանը կատարվող իրադարձություններին կամ քաղցր քնում էր: Երեկոյան, երբ ողջ ընտանիքը հավաքվում էր ընթրիքի, նա աննկատ թռչում էր դեպի մեղրով լի սկահակը և առատորեն հյուրասիրվում: Իսկ երբ մութն ընկնում էր, և երբ տան տերերը պառկում էին քնելու, մոծակը թռչում էր դեպի նրանց ննջասենյակ և սկսում ճախրել ողջ սենյակով: Նա ուրախ ձայներ էր արձակում, որոնցով արձագանքում էր տանը կատարվող բոլոր իրադարձություններին: Մոծակը մտածում էր, որ տան բոլոր անդամներին դուր է գալիս իրեն լսել և նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ նրանք ուզում են քնել: Մի անգամ՝ գիշերը, տան տերը չդիմացավ, վառեց լույսը, ոլորեց թերթը և սկսեց ընկնել մոծակի հետևից: Սկզբում մոծակը մտածում էր, որ տան տերը որոշել է իր հետ խաղալ և սկսեց ուրախ պտտվել նրա գլխավերևում, բայց րոպե չանցած նա հասկացավ, որ իր հետ կատակ չեն անում: Հնարամիտ մոծակը աննկատ դուրս թռավ սենյակից և այդ օրվանից մոռացավ սենյակ տանող ճանապարհը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s