
Պարզ խաղեր՝ նախատեսված ուշադրության մարզման համար
Մշակութային միջամտություն.
Երեխային առաջարկեք կառուցել որոշակի շինություններ, իսկ Դուք այդ ընթացքում զբաղվեք մեկ այլ շեղող աշխատանքով: Օրինակ՝ ավլել հատակը, նրա ոտքերի տակ, կամ զրնգացնել զանգը: Սկզբում վարժությունը կլինի կարճ և պարզ, իսկ շեղող աշխատանքը պետք է նվազագույնս արտահայտված լինի, իսկ հետո աստիճանաբար բարդացրեք այն: Այս մեթոդով կարող ենք օգնել երեխային՝ կենտրոնացնել ուշադրությունը, եթե նույնիսկ ինչ-որ բան շեղում է նրա ուշադրությունը:
Եթե երեխան ուղղվում է ինքնուրույն, ապա նա ստանում է աստղիկ, կամ այլ ինչ-որ խրախուսանք:
Լսիր և հիշիր. Նմանատիպ խաղերը պետք է առաջադրել այն նպատակով, որ երեխան սովորի լսել: Երեխային առաջադրեք Ձեզ հետ միասին հեքիաթ շարադրել՝ իր սիրելի հերոսների մասնակցությամբ, բայց կարևոր է, որ այն ենթակա լինի որևէ կանոնի: Յուրաքանչյուր անդամ մտածում է միայն մի նախադասություն, որը նախորդ պատմության շարունակությունն է: Այդ իսկ պատճառով, նախքան Ձեր պատմությանը վերնագիր տալը հարկավոր է պահպանել շարադրանքի հաջորդականությունը: Խաղը շարունակվում է մինչև հեքիաթի ավարտը:
Հեքիաթի դաստիարակչական նշանակությունը ապահովվելու համար ծնողները պետք է հետևեն շարադրանքի հաջորդականությանը:
Ուշադրության կենտրոնացման և աղմուկի հանդեպ կայունության ձեռքբերման նպատակով օգտագործվում է նաև Մյունստերբերգի մեթոդը, ըստ որի երեխան տառերի շարքում ընտրում է որևէ բառ: Այդ վարժությունը իրենից ներկայացնում է 2 գործողություն,այն դեպքում, երբ տառերը արտահայտում են ընդհանուր իմաստ, ուղերձ երեխային: Օրինակ՝ «Լուռ գնաս-առաջ կգնաս». Երեխան ոչ միայն պետք է ընդգծի իր գտած բառերը, այլև դրանք արտագրի և բարձրաձայն կարդա:
Հանձնարարության օրինակներ՝
- «Լուռ գնաս-առաջ կգնաս».
Արդկհլուռքվնմաեռղցօպեգնասքոտըգֆսղնիլմառաջմիւըբեռդսհմսնեիօվպօ
ոնկգնասռեոտռեհյյիւյգիըըտ
- «Ով ուրախ է, նա է ծիծաղում, ով ուզում է, նա է հասնում, ով փնտրում է, նա է միշտ գտնում:»
Պոնսովտգդիաուրախէյոնսեռյհսլբվենաէ
պօեյնդգցվաիծիծաղումհռտօմնովեիմ
գլմասնցե,ուզումէնսոեմցվբգհկդնաէկյֆգ
բոսմյւռտգֆպալմհասնում,ովկյգհնետռսո
վևրձջփփնտրումէւևոքավբդմկյնեռյնաէու
ըտվբցգսյկնռմիշտկյիելօպավշխծգտնում
դեբոնղօմռոեռեռոետռտ
ըոտսվբնգհմղւիեյյկռտգը
Կինեզիոլոգիական վարժություններ
Երեխայի հետ կարելի է խաղալ շողքերով կենդանիներ ստանալու խաղը, ինչը ևս նպաստում է երեխայի՝ սեփական վարքը վերահսկելու կարողության զարգացմանը:
