
Մթությունից վախը մանկական տարիքում ամենատարածված վախերից է։ Այն հաղթահարելու համար կարելի է երեխայի հետ միասին խաղեր կազմակերպել և խաղալ հենց մթության մեջ: Օրինակ՝
- Որտեղ են թաքնված իրերը — այս խաղի ընթացքը հետևյալն է՝ ընտրում ենք մի քանի առարկա, թաքցնում տան տարբեր հատվածներում, երեխային տալիս ենք մի քանի լուսարձակներ, որոնց միջոցով նա պետք է փնտրի և գտնի այդ իրերը։
- Նախորդ խաղը կարելի է կազմակերպել նաև այլ կերպ՝ երեխան մութ սենյակում սկսում է շոշափել իրերը և ասել, թե ինչ կա այնտեղ, որից հետո միացնում ենք լույսը և ստուգում, թե արդյոք ճիշտ է պատասխանել, թե՞ ոչ։
- Պահմտոցի կապած աչքերով- կարելի է կապել երեխայի աչքերը, և պահմտոցի խաղալ, քանի որ նա գիտի, որ դրսում լույս է, չի վախենա այս խաղի ընթացքում, միևնույն ժամանակ՝ կսկի ընտելանալ մթությանը։
- Կարելի է տարբեր հեքիաթներ հորինել, որոնցում կնկարագրվի, թե ինչպես են երեխաները վախեցել տարբեր վախերից և հաղթահարել իրենց վախը:
Հեքիաթ՝ Իմ ընկեր վիշապը
Աղբյուրը՝ Ա. Խուդոյան, Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ուղեցույց