Հոգեբանի տնային կալանքը. Շաբաթվա ամփոփում

Փորձեք փոխել այն, ինչի հետ չեք հաշտվում և հաշտվեք այն ամենի հետ, ինչը հնարավոր չէ փոխել:

Ինչո՞ւ պետք է հենց գարունը չվայելեինք: Այս հարցն եմ տալիս ամեն անգամ, երբ հանկարծ աչքս պատուհանից դուրս է ընկնում ու տեսնում եմ գարնանային տաք եղանակը, ծաղկած ծառերը, արևի ջերմացնող շողերն ու լսում ճնճղուկները ծլվլոցը: Կարծում եմ հիմա բոլորս ենք երազում վայելել այդ ամենը: Բայց քանի որ չենք կարող փոխել իրավիճակը, պետք է հաշտվենք ու լավատեսությամբ նայենք դրան: «Ժամանակ չունեմ» արտահայտությունը այս օրերին այլևս ակտուալ չէ: Այս տնային կալանքի ժամանակ էլ մի մեծ առավելություն ունենք՝ ժամանակի նվերը:

Մինչ կպատմեմ, թե ինչպես եմ օգտագործում իմ նվեր ժամանակը, ուզում եմ նշեմ, որ արդեն երկու ամիս է ինչ աշխատում եմ կրթահամալիրում: Ամեն օր ուրախությամբ էի արթնանում, քանի որ իմ սիրելի կրթահամալիրում իմ սիրելի գործով պետք է զբաղվեի: Երկու երնեկ մի տեղ))) Սակայն սահմանափակումները չխանգարեցին ինձ շարունակել սիրելի աշխատանքը, քանի որ կրթահամալիրս հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման հարցում առաջիններից է: Պետք է ասեմ, որ սկզբում մի քիչ դժվար էր պատկերացնել հոգեբանի աշխատանքի առցանց տարբերակը, այն դեպքում, երբ ֆիզիկական միջավայրում շրջում էի դասարաններով, գրանցում խնդիրները, ուսուցիչների հետ խորհրդակցում խնդիրների մասին, լուծումներ առաջարկում կապված հատուկ կարիքով երեխաների ներառման հետ կապված, չհաշված այն դեպքերը, որ այլ սովորողներ էլ որոշ դժվարությունների էին ունենում. նրանց հետ էլ անհատական զրույցներ էինք ունենում: Սակայն մի օգտակար միտք ծագեց ու բլոգումս ստեղծեցի Ծնողական անկյուն բաժինը, այն նպատակով, որ ծնողների համար ընթերցանության օգտակար նյութեր կտեղադրեմ, իսկ հետո ավելացրեցի նաև Զարգացնող աշխատանքներ ենթաբաժինը, որում ներկայացված զարգացնող աշխատանքներով ծնողները կկարողանան զբաղվել իրենց երեխաների հետ: Բաժինն ավելի հագեցած դարձնելու համար ոչ միայն իմ ունեցած գիտելիքներն էի ներառում, այլ նաև փնտրտուքներ կատարում, թարգմանություններ անում, հետաքրքիր խաղեր, առաջադրանքներ փնտրում, հետո էլ փորձարկում, համոզվելու համար, մատչելի են արդյո՞ք: Այս շաբաթ տեղադրել եմ հետևյալ նյութերը.

Ներկայացնեմ նաև դիտարկման աշխատանքների մասին: Նախ ասեմ, որ այդ աշխատանքն ինձ համար նորություն էր ու շատ հետաքրքիր: Ես դիտարկում էի Հարավային դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորողների բլոգները: Հետաքրքիր էր այն առումով, քանի որ չէի ճանաչում սովորողներին ու ուսումնասիրում էի նրանց նախագծերը: Հատկապես կնշեմ ռադիոնյութեր մայրիկների հետ ընտանեկան նախագծի մասին. սովորողները հարցազրույց էին վարել մայրիկների հետ, տարբեր հարցերով բացահայտել մայրիկներին և իրենց մանկությունից պատմություններ լսել: Ահա այս շաբաթվա իմ դիտարկումների արդյունքները. ապրիլի 1, ապրիլի 2, ապրիլի 3:

Չեմ կարող չպատմել ավագ դպրոցի սովորողների հետ հոգեբանի ակումբի առցանց պարապմունքների մասին: Հայտնի է, որ մանկավարժը պետք է սովորողներին մոտիվացնի, բայց գիտե՞ք հակառակն էլ է լինում: Խոստովանում եմ, որ էներգիա եմ ստանում սովորողների հետ զրույցներից, ինձ մոտիվացնող աղբյուրների շարքում են ավելացել, որն էլ ինձ պարտավորեցնում է ամեն անգամ հետաքրքրացնել պարապմունքները: Ակումբի ստեղծման գլխավոր նպատակս սովորողներին ինքնաբացահայտման մղելն է, որը չեմ թաքցնի, ստացվում է: Նաև ուզում եմ սովորողների համերաշխության մասին նշեմ, թե ինչպես են իրար օգնում, հարցերի դեպքում տեղեկություն փոխանցում, թեմայի շուրջ համերաշք քննարկում անցկացնում, թեև կարող է տարբեր կարծիքներ են ունենում, բայց հասկանում են իրար ու չեն վիճում: Երևի դրանից էլ էներգիա եմ ստանում, ավելի եմ ոգևորվում:
Այս շաբաթ տեսադասեր ենք ունեցել: Ըստ ծրագրի ամեն անգամ մի թեմա ենք քննարկում, նոր առաջարկներ ունենում: Դասի վերջում ինչ-որ հարցի շուրջ սկսում են քննարկում անցկացնել. Իրենք են ստեղծում դա: Նաև «Թաքնված տաղանդների բացահայտում» նախագիծն ենք սկսել ապրիլի 1-ից, որի միջոցով սովորողներն իրենց մասին նոր տեղեկություններ կստանան, ընդունակություններն ու տաղանդները կբացահայտեն: Սովորողներից Ստելլան արդեն ներկայացրել է իր արդյունքները: Կարծում եմ ոգևորիչ է:

Ավագ դպրոցի սովորողների հետ շարունակել եմ նաև հոգեբանական խորհրդատվությունը առցանց տարբերակով: Սովորողների հետ Էլեկտրոնային նամակագրության միջոցով զրուցում ենք իրենց խնդիրների մասին, փորձում հասկանալ խնդրի պատճառներն ու միասին լուծումներ գտնել:

Այսքանի հետ մեկտեղ չեմ կարող մոռանալ համալսարանական դասերիս մասին: Շատ ավելի լավ է, երբ տանն եմ ու ստիպված չեմ լինում աշխատանքից հետո վազքով հասնել դասին, ճանապարհներին կորցնել ժամանակը: Մեր համալսարանը (ՀՊՄՀ) ԲՈՒՀ-երից առաջինն էր, որ իսկույն սկսեց առցանց ուսուցումը: Թեև դասախոսական կազմը մեր կրթահամալիրի ուսուցիչների պես հմտացած չէ տեխնիկական հարցերում, սակայն արագ կարողացան սովորել ու կազմակերպել առցանց դասերը. անգամ միջանկյալ ստուգումները կարողացանք առցանց տարբերակով արդյունավետ կազմակերպել:

Դե իսկ դասերից ու աշխատանքից հետո ռեֆլեքս դարձած շարունակում եմ մասնագիտական նյութեր կարդալ, նոր բաներ սովորել ու բացահայտել: Ընտանիքիս հետ ֆիլմեր եմ դիտում, ինչ-որ համեղ ուտեստ պատրաստում, երեկոյան պատուհանը լայն բացված մաքուր օդն եմ վայելում: Մի խոսքով վայելում ենք մեր տնային կալանքը, հետևում սահմանված կանոներին ու համբերատարությամբ սպասում «ազատ արձակվելուն»:

Ամփոփելով շաբաթը ապրիլի 6-10 ընտանեկան հեռավար-առցանց դպրոցի կազմակերպման համար առաջարկում եմ՝

  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների հետ կազմակերպել առցանց խորհրդատվություններ, զրուցել խնդիրների, դժվարությունների մասին, աջակցություն ցուցաբերել: Խորհրդակցություններն իրականացնել համագործակցելով կրթահամալիրի հատուկ մանկավարժ, լոգոպեդ՝ Գևորգյան Մարիաննայի հետ: Նաև ցանկանում եմ ծնողներին ներկայացնել իմ բլոգի Ծնողական անկյուն բաժինը:
  • Ավագ դպրոցի հոգեբանի ակումբի սովորողների հետ կմեկնարկենք «Բացահայտում եմ ընտանիքիս անդամներին» նախագիծը, որի շրջանակներում սովորողները կբացահայտեն ընտանիքի անդամների խառնվածքի տիպերը, ավելին կիմանան ծնողների մասին:

Լուսանկարը՝ 2019-ի գարնան արխիվից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s