Ինչպե՞ս աջակցել աուտիզմ ունեցող մարդկանց և նրանց մտերիմներին «ինքնամեկուսացման» օրերին

Կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում «սոցիալական հեռավորության» պահանջները հանգեցնում են աուտիզմի ախտանիշների ուժեղացմանը, սովորական ռեժիմի փոփոխությունների և կարևոր ծառայությունների կորստի պատճառով անհանգստության աճին:

Մեծ Բրիտանիայի Աուտիզմի ազգային հասարակությունը առաջարկում է հետևյալ պարզ քայլերը, աուտիզմ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքներին աջակցելու համար, որոնց վրա շատ լուրջ ազդեցություն է ունենում պանդեմիայի շրջանում սոցիալական մեկուսացումը: Այս առաջարկությունները կարող են օգտակար լինել նրանց համար, ովքեր ունեն աուտզմ ունեցող ազգական, ընկեր կամ հարևան: Նույնիսկ փոքր, մեկանգամյա օգնությունը շատ կարող է օգնել աուտիզմ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքներին, որոնք ավելի մեծ մեկուսացման մեջ են, քան սովորական առօրյայում, և կարող են դեպրեսիայի մեծ վտանգի ենթարկվել:

  1. Օգնեք բացատրել փոփոխությունները
    Աուտիզմ ունեցող շատ մարդիկ դժվար են ընդունում փոփոխությունները, հատկապես երբ դա անսպասելի է կատարվում: Եթե ինքնամեկուսացման կանոնների պատճառով դուք չեղյալ եք համարում սոցիալական իրադարձությունը կամ հանդիպումը, խնդրում ենք փորձել նախապես բացատրել իրավիճակը աւոտիզմ ունեցող մարդուն: Օգտագործեք պարզ և հստակ լեզու, բացատրեք, եթե դուք օգտագործում եք այլընտրանքային ձևաչափ: Եթե դուք ինչ-որ բան չգիտեք, դա նորմալ է, պետք չէ հուսադրել և ասել «Ես վստահ եմ, որ շուտով մենք կրկին կվերադառնանք»:
  2. Եղեք կապի մեջ, մի կորցրեք կոնտակտը
    Սոցիալական մեկուսացումը աուտիզմով տառապող մարդկանց և նրանց ընտանիքների համար մեծ խնդիր է: Այժմ սահմանափակումները հանգեցնում են դրա կտրուկ վատթարացման։ Մարդիկ, ովքեր կարող էին այցելել ինչ-որ սոցիալական խմբեր կամ հատուկ միջոցառումներ, զրկվել են դրանցից։ Դուք շատ կօգնեք, եթե պարբերաբար զանգեք կամ կապվեք ինտերնետով աուտիզմով մարդկանց և նրանց հարազատների հետ և պարզապես խոսեք կամ պարզեք, արդյո՞ք նրանք լավ են: Մտածեք, արդյո՞ք դուք կարող եք պարբերաբար շփվել աուտիզմով երեխաների կամ չափահասների հետ, ում դուք ճանաչում եք, իրենց հարմար ձևաչափով՝ հեռախոս, նամակներ, տեսազանգեր:
  3. Օգնություն գնումների հարցում
    Աուտիզմով երեխաների և մեծահասակների համար դժվար է այցելել սուպերմարկետներ նույնիսկ սովորական ժամանակ: Հստակեցրեք, թե արդյո՞ք ընտանիքը օգնության կարիք ունի գնումներ կատարելու համար. դուք կարող եք կազմակերպել առաքումը կամ բերել անհրաժեշտ ապրանքները իրենց դռան մոտ: Աուտիզմով մարդիկ կարող են այնպիսի առարկաների կարիք ունենալ, որոնք չեն վերաբերում առաջին անհրաժեշտությանը, բայց որոնք օգնում են նրանց հաղթահարել դժվար ժամանակները, օրինակ, եթե նրանք օգտագործում են դրանք «ստիմմինգի» ժամանակ (կրկնվող գործողությունները, որոնք իրականացվում են սեփական մարմնի կամ շրջակա առարկաների միջոցով, որոնք ուղղված են զգայական զգացողությունների ստացմանը և սթրեսային ազդեցություններից ուշադրությունը շեղելուն և թույլ են տալիս հաղթահարել հուզական լարվածությունը): Երբեմն նրանք դժվար են ձեռք բերում սնունդ դեֆիցիտի պայմաններում սննդի խախտումների և խիստ սահմանափակ դիետայի պատճառով: Գուցե ինչ-որ մեկը պետք է օգնի գնել հատուկ առարկա կամ ուտելիք:

Օգտվեցի նշված կայքից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s