
Այս շաբաթ նախատեսել էի խորհրդատվական աշխատանքներ անցկացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների հետ՝ առաջացած խնդիրների ու դժվարություններ մասին զրուցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Այդ առիթով կապ հաստատեցի միջին դպրոցի սովորողների ծնողների հետ, որոնց հետ զրուցեցինք սվորողի դժվարությունների մասին և բլոգավարման գործունեության մասին: Խորհրդատկցեցինք բլոգն աշխատեցնելու հմտությունների մասին, սովորողների կատարած առաջադրանքները բլոգում հրապարակելու մասին, որպեսզի տանը լինելով ծնողի օգնությամբ սովորողները կարողանան բլոգում տեղադրել իրենց նյութերը: Կարծում եմ խորհրդակցությունները արդյունավետ էին ու շարունակական կլինեն: