Առցանց ուսուցման հերթական շաբաթում իրականացված աշխատանքներս ուղղված էին միջին դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների բլոգների ուսումնասիրությանը և դրա հետ կապված ծնողների հետ խորհրդակցությանը: Այդ աշխատանքի շրջանակներում կապ եմ հաստատել սովորողների ծնողների հետ, անհրաժեշտության դեպքում օգնել դժվարությունների հարցերում: Աջակցությունս ուղղված է եղել նաև մի սովորողի նոր բլոգի ստեղծմանը, ծնողին բլոգավարության հմտությունների մասին տեղեկատվության փոխանցմանը, որը իրականացվել է տեսազանգի միջոցով:
Արդյունքում ստեղծեցինք Անի Հարությունյանի բլոգը, որտեղ ծնողի միջոցով կներկայացվի Անիի տնային գործունեությունը:
Ծնողի հետ խորհրդակցեցինք նաև մասնագիտական աշխատանքների մասին և առաջարկեցի օգտվել նաև իմ ներկայացրած զարգացնող աշխատանքներից: Համագործակցությունը հաջողված էր, որը շարունակական կլինի:
Այս շաբաթ շարունակել եմ նաև Հարավային դպրոց-պարտեզի 3-րդ դասարանցիների բլոգների դիտարկման աշխատանքները: Դիտարկումների ընթացքում գրանցել եմ այն սովորողների անունները, որոնց բլոգներն ակտիվ չէին, առկա էին որոշ խնդիրներ և խորհրդակցելով դպրոցի ղեկավարի հետ պարզել ենք պատճառները- Դիտարկումներ
Շարունակել ենք նաև Հոգեբանի ակումբի սովորողների հետ տեսադասերով պարապմունքները: Իսկ նախագծերի արդյունքներն այստեղ են:

Իսկ հոգեբանական խորհրդատվություններն ավագ դպրոցի սովորողների հետ շարունակական բնույթ ունեն, խորհրդակցում ենք mskh էլեկտրոնային նամակագրության միջոցով: