
Հարկավոր է սկզբում ցույց տալ, հետո միասին անել, որից հետո վերահսկել և վերջում՝ պարզապես վստահել։ Հետևե՛ք այս քայլերի հաջորդականությանը։
- Հանուն երեխայի երջանկության, գտե՛ք ձեր երջանկության բանաձևը։ Մի՛ մոռացեք հոգ տանել ինքներդ ձեր մասին։
- Երեխաները ինքնուրույն չեն, եթե դա <<ձեռնատու>> է մեծին։
- Երեխան պետք է իմանա, որ ծնողը հպարտանում է իրենով, դա հզոր շարժիչ ուժ է երեխայի համար։
- Դաստիարակությունը մշտական գործընթաց է, ոչ թե առիթից առիթ իրականացվող գործողությունների շղթա։
- Եթե անընդհատ չտաք երեխային կոնկրետ հրահանգներ և պատրաստի լուծումներ, դա կօգնի երեխային ավելի ինքնուրույն դառնալ։
- Օգնե՛ք երեխային, որ կապ տեսնի իր կատարած գործողությունների և արդյուքնների միջև։
- Եթե երեխան չի խնդրում, որ օգնեք, մի՛ օգնեք։
- Օգնեք երեխային մեկ քայլ առաջ մտածել հետևյալ հարցերի միջոցով՝
- Ի՞նչ ես ցանկանում Ինչի՞ համար է դա քեզ հարկավոր
- Պատկերացրու , որ արդեն ստ ա ցել ես այն , ինչ ցանկանում էիր, ի՞նչ կանես դրանով։
- Դու հաստա՞տ դա ցանկանում ես
- Ի՞նչ ես կարծում , ինչու՞ մինչև հիմա դա չես ունեցել
- Ինչը՞ կարող է փոխել իրավիճակը
- Ի՞նչ կանես , ուրիշ ի՞նչ կարող ես անել
Աղբյուրը՝ Ա. Խուդոյան, Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ուղեցույց