Այս ընթացքում իրականացվում են կրթահամալիր ընդունված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող առաջին դասարանիցների առաջնային մակարդակի գնահատման աշխատանքները:
Արևմտյան և Արևելյան դպրոց-պարտեզներում ընդունվել են 6 կրթության առանձնահատուկ կարիք ունեցող առաջին դասարանցիներ: Ծնողների հետ պայմանավորվելով հանդիպում ենք առաձին՝ ֆիզիկական միջավայրում և անցկացնում առաջնային մակարդակի գնահատում, որից հետո կկազմակերպվի սովորողների երկրորդական մակարդակի գնահատումը տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների կողմից:
Գնահատումը ֆիզիկական միջավայրում հնարավորություն է տալիս ավելի լավ ծանոթանալ սովորողի հետ, ճանաչել ընդունակություններն ու հնարավորությունները, որը կօգնի հետագայում արդյունավետ աշխատանքներ կազմակերպելու հարցում: