ԱՈւՊ-ի հեղինակային տարբերակի մշակման համար ես և Գևորգյան Մարիաննան խորհրդակցելով Երևանի թիվ 3 ՏՄԱԿԻ մասնագետների հետ, վերհանել ենք ԱՈւՊ-ի պարտադիր լրացման հատվածները և առաջարկում ենք պահպանել սահմանված այդ հատվածները և ավելացնել կրթահամալիրի հեղինակային ԱՈւՊ-ում։
Դրանք են՝
- ՍՈՎՈՐՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ․ ավելացնում ենք վկայագրի համարը, երբ է վկայագրել, հատուկ կարիքը
- ՍՈՎՈՐՈՂԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ լրացնում են դասավանդողը, աջակցող մասնագետը և ծնողը
- Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի ուժեղ կողմերը
- Բնագավառներ, որտեղ դրսևորվում են սովորողի թույլ կողմերը
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՈՒՊ
- ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՄԱԿԱՐԴԱԿ (ինչքան գիտի և ինչքան է կարողանում)

- ԱՌԱՐԿԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՊԱՏԱԿ
- ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԸՍՏ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆԻ

- ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԻՆ
- ԱՈՒՊ-Ի ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ (ԸՆԹԱՑԻԿ, ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ)

- ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐ (ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԿԱՄ ՏԱՐՐԱԿԱՆԻՑ` ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ ԵՎ ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑԻՑ` ԱՎԱԳ ԴՊՐՈՑ)

ՄԱԾԱՊ-ի մշակման առաջարկներս են`
- Նախ ՄԱԾԱՊ-ի լրացման հատվածները որոշակի նմանություն ունեն ԱՈւՊ-ի հատվածներին ու սովորողի առաջընթացի կազմակերպման համար նպատակներ գրել և’ ԱՈւՊ-ում, և’ ՄԱԾԱՊ-ում կարծում եմ անիմաստ է, միակ տարբերությունն այն է որ ՄԱԾԱՊ-ում գրվում է նաև ներառականության մասնագետի կողմից սովորողի զարգացման հետ կապված նպատակներ։ Ու քանի որ ՄԱԾԱՊ-ները ամբողջովին լրացվում են ներառականության մասնագետների կողմից , այդ պատճառով կարծում եմ կարելի է թողնել միայն ներառականության մասնագետի հատվածները, իսկ առարկայական նպատակները ուսուցիչները գրեն ԱՈւՊ-ներում։
- Երկրորդ, կան կրկնվող բաժիններ յուրաքանչյուր մասնագետի համար, որը կարելի է ընդհանրացնել և յուրաքանչյուր մասնագետ լրացնի իր մասնագիտական հատվածը։
- Արդյունքների ամփոփման համար սահմանել մեկ բաժին` տարեկան ամփոփում։