Կապույտ կայծը

Այս պատմությունը փոքրիկ ձկնիկի մասին է, ում կոչում էին «Կապույտ կայծ», որն այնքան արագ էր լողում իր պոչիկով, որ ոչ ոք չէր կարողանում նրան բռնել, բայց ամենավատն այն էր, որ «Կապույտ կայծը» ոչ մի րոպե չէր կարողանում նստել իր տեղում, այդ իսկ պատճառով նա չուներ հնարավորություններ ստորջրյա աշխարհով հիանալու: Դրանից նա շատ էր տխրում, հատկապես
այն դեպքում, երբ մյուս ձկները ամեն օր իրեն պատմում էին ծովային աշխարհում տեսած հրաշալիքների մասին: Նա փորձում էր դանդաղ լողալ, բայց ամեն անգամ մի խորհրդավոր ուժ իրեն կրկին առաջ էր մղում:
Մի գեղեցիկ օր Կապույտ կայծը հիշեց այն օրերը, երբ դեռ դանդաղ էր լողում, երբ դեռ ջուրը դանդաղ էր հոսում: Նա այնպես զգաց այդ մեղմ, քնքուշ հպումը, որ միանգամից հրապուրվեց իր մտքերով: Հանկարծ նկատեց, որ պոչիկը սկսել է դանդաղ լողալ: Նա այնպես ուրախացավ իր բացահայտումից, որ որոշեց պարզել, թե արդյո՞ք դա պատահական եղավ:
Նորից հիշեց ստորջրյա մեղմ հպումները և դանդաղեցրեց ընթացքը: Ստացվեց ‼… Այդ պահին նա դանդաղ լողալով հասավ իր ընկերներին և նրանք միասին սկսեցին հիանալ ստորջրյա աշխարհով, գանձերով լի սունդուկով: Իր ընկերներին նույնպես դուր է գալիս, որ նա նորից կարող է իրենց հետ խաղալ: Այժմ ամեն օր Կապույտ կայծը լողում էր մյուս ձկնիկների հետ և նրանք միասին բացաայտում էին ծովային գաղտնիքները: Բայց ամեն անգամ, երբ նրանք հավաքվում էին իրենց վտառի մոտ և կիսվում իրենց տպավորություններով, Կապույտ կայծը տխուր լողում էր մի անկյուն: Սկզբում ձկները ուշադրություն չէին դարձնում դրան, բայց որոշ ժամանակ անց սկսեցին նրան հարցեր տալ, բայց ամեն անգամ նա հարցերին պատասխանում էր շուրթերի շարժումով, շունչ էր
հավաքում, սակայն ոչ մի բառ չէր արտասանում: Իհարկե, նա գիտեր խոսել, բայց ամեն անգամ, երբ հերթը հասնում էր իրեն նա լռում էր՝ մտածելով, որ եթե փորձի խոսել, տառերն ու բառերը կխառնեն իրենց տեղերը, և նրա բերանից միայն օդային փուչիկներ դուրս կգան: Բայց դրանից ոչ միայն Կապույտ կայծը, այլև մյուս ձկնիկները տխրում էին: Եվ նրանք մի օր որոշեցին օգնել Կապույտ կայծին: Ընկերական խմբակով ուղևորվեցին դեպի ծովային խորը կիրճ, որտեղ ապրում էր
իմաստուն, ճգնավոր խեցգետինը: Կիրճ հասնելուն պես նրանք Խեցգետնին պատմեցին ողջ պատմությունը և նրան խնդրեցին օգնել Կապույտ կայծին, որպեսզի նա կրկին կարողանա խոսել և պատմելիր պատմությունները:
Իմաստուն խեցգետինը ուշադիր նայեց ձկնիկին և հարցրեց.
-Դու հիշու՞մ ես այն ժամանակները, երբ չէիր կարողանում նստել մի տեղում և չէիր հիանում ծովային գեղեցկությւններով.
-Հիշում եմ,- պատասխանեց ձկնիկը
-Իսկ հիշու՞մ ես, թե ինչու՞ քեզ հետ այս ամենը կատարվեց.
-Այո,-պատասխանեց ձկնիկը,- ես պարզապես շատ արագ էի լողում:
-Իսկ հիմա դու հիանու՞մ ես ստորջրյա աշխարհով,-հարցրեց իմաստուն խեգետինը:
-Այո,- պատասխանեց Կապույտ կայծը: -Եվ ինձ դա շատ է դուր գալիս:
-Իսկ ին՞չ արեցիր դու դրա համար:
-Սկզբում ես սկսեցի դանդաղ լողալ և երբեք չշտապել:
-Շատ լավ, ուրեմն հիմա դու պետք է փորձես դանդաղ խոսել, որպեսզի տառերը չփախչեն իրարից և բառը ճիշտ հնչի:
-Ես չեմ կարող,-վախեցած պատասխանեց Կապույտ կայծը
-Կարող ես,-նրան հանգստացրեց իմաստուն խեցգետինը: -Եթե դու կարողացար դանդաղ լողալ, ուրեմն կկարողանաս նաև դանդաղ խոսել:
-Դա ինչպե՞ս է լինում,-հարցեց ձկնիկը:- Ես, ին՞չ է, ամբողջ կյանքում պետք է դանդա՞ղ խոսեմ:
-Իհարկե ոչ,-պատասխանեց իմաստուն խեցգետինը,-սկզբում կսովորես դանդաղ խոսել, որպեսզի կարողանաս բառը ամբողջովին արտասանել, իսկ հետո, երբ տառերը այլևս չփախչեն իրարից, կսկսես արագ խոսել:
Իմաստուն խեցգետնը միայն այսքանն ասաց և ցատկեց ծովային քարի տակ: Բոլոր ձկնիկները ուրախացան և հավաքվեցին նրա շուրջ, չէ՞ որ արդեն կկարողանային լսել Կապույտ կայծի պատմությունները: Իսկ նա անհանգստացած շարժեց շուրթերը, բայց նրա շուրթերից դուրս եկան միայն օդային փուչիկներ: Բայց այդ պահին օգնության հասան նրա ընկերները և խնդրեցին, որ նա փոքր ինչ դանդաղ խոսի, քանի որ նրանք ոչ մի տեղ չէին շտապում և պատրաստ էին հաճույքով լսել նրա պատմությունները:
Կապույտ կայծը հանգստացավ, հիշեց ծովի ալիքների մեղմ հպումները և սկսեց պատմել իր հեքիաթը՝ ամբողջովին արտահայտելով ամեն մի բառը: Ձկնիկները ուշադրությամբ լսում էին իրեն, իսկ երբ հեքիաթն ավարտվեց նրանք բռնեցին միմյանց ձեռքերը և սկսեցին ուրախ շարժել պոչիկները:

Այժմ արդեն Կապույտ կայծը կարող էր ոչ միայն խաղալ և լողալ, այլև ընկերների հետ կիսվել իր տպավորություններով:

Ազբյուրը՝ Р.М.Ткач, Сказкотерапия детских проблем

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s