Օգտակար վախենումիկը

Մի գյուղական տնակում մկնիկ էր ապրում, փոքրիկ, մոխրագույն մի կենդանի երկար պոչիկով: Մուկիկի մոտ ամեն բան կարգին էր՝ և՛ տաք անկյուն ուներ, և՛ կուշտ էր: Բայց մի բան կար, որ մկնիկին անհանգստացնում էր: Կատուներից շատ, նա վախենում էր մի բանից, որի անունը Վախենումիկ էր: Երբ գալիս էր գիշերը, մկնիկը սկսում էր ամբողջ տնով վազել և լուսավոր տեղ փնտրել: Բայց տան բնակիչները գիշերը քնում էին և անջատում լույսերը: Եվ այդ պատճառով մկնիկը ամբողջ գիշեր վազվզում էր տան մեջ՝ լուսավոր տեղ փնտրելով: Շաբաթներ էին անցնում, ամիսներ, իսկ մուկիկը ամեն գիշեր շարունակում էր վազվզել գիշերները: Եվ մի օր այնքան հոգնեց, որ նստեց դռան առջև և սկսեց լացել: Նրա կողքով այդ պահին տան հավատարիմ շունն էր անցնում, նա տեսավ մկնիկին և հարցրեց.

— Ինչու՞ ես լացում?
— Քնել եմ ուզում, — ասաց մկնիկը:
— Այդ դեպքում ինչու՞ չես քնում? — զարմացավ շունը:
— Չեմ կարող, ես Վախենումիկ ունեմ:
— Ի՞նչ Վախենումիկ? — չհասկացավ շունը:
— Վա-խե-նու-միկ, — ավելի ուժեղ լացեց մկնիկը:
— Իսկ ինչ է նա անում?
— Չի թողնում քնեմ, ամբողջ գիշեր սիպում է, որ աչքերս բաց մնան:
— Ինչ լավ է, — նախանձեց շունը, — երանի ես էլ նման Վախենումիկ ունենայի:
— Քեզ եմ տալիս , — դադարեց լացել մկնիկը — ինչի՞ համար է դա քեզ հարկավոր:
— Ծեր եմ արդեն ես, և գիշերները չեմ կարողանում հսկել տունը, քունս տանում է և աչքերս անկախ ինձնից փակվում են: Խնդրում եմ ինձ նվիրիր քո Վախենումիկին:

Մուկիկը մտածեց, որ մի գուցե Վախենումիկը իրոք իրեն էլ է հարկավոր, բայց այնուամենայնիվ որոշեց նվիրել շանը: Այդ օրվանից հետո մկնիկը հանգիստ քնում է գիշերները, իսկ շունիկը հսկում է տունը:

Սիրելի՛ ծնողներ, հետևեք հոգեթերապևտ Դ. Սոկոլովի խորհրդին և առաջարկեք երեխային «խանութ» խաղալ: Խաղի ընթացքում գնեք նրա «վախենումիկները» և փոխարենը գրքեր, խաղալիքներ, կոնֆետներ առաջարկեք նրան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s