Կոշկավոր կատվի նոր արկածները

Սննդի օգտագորման դժվարություններ ունեցող երեխաների համար

Լինում է, չի լինում մի կոշկավոր կատու է լինում: Այս կատուն իր թոռնիկներին պատմում է, թե ինչպես է հաղթել Մարդակեր գազանին և փրկել թագավորությունը: Հանգիստ ապրում էր, շատ քնում, շատ ման գալիս: Ծառերի վրա, իհարկե, արդեն չէր մագլցում, ուժերը կրճատվել էին,  ռողջությունը սկսել էր հուսախաբ անել: Ախորժակը ևս կորել էր, լինում էր, որ ուտում էր մի կտոր հաց, մի քիչ ջուր էր խմում, ահա և կատվի ամբողջ սնունդը: Արդեն շատ երկար էր ապրել, ծերացել էր, այդպես էլ կապրեր իր դարը, եթե մի օր թագավորության գլխին նոր փորձանք չկախվեր:

Հենց այդ նույն Մարդակերի թոռը, որին մի ժամանակ Կոշկավորը հաղթել էր, որոշել էր իր պապի համար վրեժխնդիր լինել և մեր Կոշկավորին պատժել: Ամբողջ թագավորությունով մեկ հայտարարել էր, որ կհաղթի Կոշկավորին, մաս-մաս կանի և կնետի ծովը:

Մեր Կոշկավորը շատ էր վախեցել, ի՞նչ աներ, ընդունեց Մարդակերի մարտահրավերը: Մնում էր միայն ուժերն ու առողջությունը վերականգնել: Կոշկավորը որոշեց կանչել իր թոռնիկներին և երիտասարդներից խորհուրդ հարցնել, թե ինչպես կարելի է վերականգնել ուժերը: Դե այսօրվա երիտասարդներն ամեն ինչից տեղեկացված են:

Խոսակցությունը սկսեց մեծ թոռնիկը. <<Ես լսել եմ, որ ուժը կաթնամթերքի մեջ է, գնամ կաթնավաճառի մոտ, խնդրեմ, որ ինձ կաթ,թթվասեր, պանիր և կաթնաշոռ տա>>, — և անմիջապես վազեց կաթնավաճառի մոտ:

Խոսակցությունն ընդհատեց հաջորդ թոռնիկը, ասելով. <<Ես տեսել եմ, թե ինչպես էին թագավորական թիկնապահները կարկանդակներ և փքաբլիթներ ուտում, և ասում էին, որ դրանցում է թաքնված իրենց ուժը>>: Եվ անմիջապես սլացավ հրուշակագործի մոտ:

Երրորդ թոռնիկը նույնպես արագ կողմնորոշվեց, թե ուր գնա. <<Ես կգնամ ագարակատիրոջ մոտ և կխնդրեմ մրգեր և բանջարեղեն տալ ինձ: Գրքերում կարդացել եմ, որ ուժը վիտամինների մեջ է>>:

Վերջապես չորրորդ կատվիկը, ամենափոքրը, զգուշությամբ շարունակեց. <<Իսկ ես միս եմ սիրում: Հենց մի կտոր երշիկ կամ նրբերշիկ եմ ուտում, անմիջապես զգում եմ, որ ուժերս ավելանում են: Ուժը մսամթերքի մեջ է: Գնամ մսավաճառի մոտ, բերեմ երշիկ և միս>>:

Կոշկավորի թոռնիկները սլացան մթերքի ետևից: Նա մնաց միայնակ, նստել էր և ակամա հիշում էր. <<Ուժը կաթնամթերքի մեջ է…ուժը վիտամիննների մեջ է…ուժը մսամթերքի մեջ է…ուժը փքաբլիթների մեջ է>>:

Մինչդեռ մտածում էր, թոռնիկները վերադարձան: Բոլոր մթերքները դրեցին սեղանին: Ինչ ասես, որ չէին բերել թոռնիկները. Կաթ, թթվասեր, պանիր, կաթնաշոռ, փքաբլիթներ, կարկանդակներ, խնձոր, նուռ, վարունգ, լոլիկ, նրբերշիկ, խոզապուխտ ու մի շարք այլ մթերքներ:

Կոշկավորը սկսեց ուտել: Նա վաղուց, բացի հացից և ջրից, ոչինչ բերանը չէր առել: Սկզբում նրան ոչինչ դուր չէր գալիս, չէր ուզում ուտել: Բայց նա գիտակցում էր, որ Մարդակերին հաղթելու համար ուժ է պետք: Եվ այդ իսկ պատճառով ուտում է, չնայած նրան, որ չէր ուզում: Չէր ուզում, չէր ուզում, բայց երբ փորձեց, ուտելիքը համեղ թվաց: Կաթը և պանիրը համեղ էին…փքաբլիթները և կարկանդակները համեղ էին…մրգերը և բանջարեղենը համեղ էին…մսամթերքը ևս համեղ էր, և այն ամենը ինչ կերավ, այնքան համեղ էին Կոշկավորի համար:

Նստել էր սեղանի մոտ, ուտում էր համեղ մթերքներ և չէր էլ նկատել ինչպես են մկանները ուժով լցվում. զգուշացիր Մարդակեր: Բայց Կոշկավորի և Մարդակերի միջև այդպես էլ կռիվ տեղի չունեցավ: Հենց որ Մարդակերը տեսավ Կոշկավորին և նրա ուժով լի մկանները, միանգամից փախավ կռվի դաշտից:

Հրա՜շք, և ոչ միայն: Կեցցե՜ Կոշկավորը, որ լսեց թոռնիկներին և կերավ այդ մթերքները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s