Հզոր կաղնին և փոքրիկ խոզուկը

Մի արևոտ մարգագետնում, խիտ անտառի մեջտեղում, ապրում էր խոզուկների ընտանիք. հայրիկը, մայրիկը, հինգ աղջիկներ և փոքրիկ խոզուկ տղան։ Մեծ խոզուկները շատ էին սիրում իրենց երեխաներին, իսկ երեխաները սիրում էին իրենց ծնողներին։ Հենց այդ նույն մարգագետնում, որտեղ ապրում էին խոզուկները, աճել էր մի հսկա կաղնի. նրա արմատները գնում էին շատ խորը հողի մեջ, իսկ ճյուղերը բարձրանում էին շատ բարձր ամպերի մեջ։ Նրա հսկայական թագի ստվերում հնարավոր էր թաքնվել կիզիչ արևից, իսկ հզոր բնի մոտ տեղացող անձրևներից և փշոտ քամիներից։ Բայց ամենակարևորը այն էր, որ ամեն տարի, կաղնու վրա հասունանում էին շատ համեղ կաղիններ, որոնք խոզուկնորը կարող էին ուտել ամբողջ ամառ ու աշուն։

Աշնանը, երբ քիչ կաղին էր մնում, խոզուկները պատռում էին հողը համեղ արմատներ գտնելու համար կամ սնվում էին ճյուղերով։ Բայց փոքրիկ խոզուկը չէր ուզում ուտել արմատներ և ճյուղեր, նա սիրում էր կաղիններ։ Եվ ահա մի օր, երբ հողի վրա չէր մնացել ոչ մի կաղին, խոզուկը վազեց և ամբողջ ուժով հարվածեց ծառին։ Հողի վրա ընկան մի քանի կաղիններ։ Այդ ժամանակ նա վազեց և նորից հարվածեց ծառին, և նորից հողի վրա ընկավ ևս մի քանի կաղին։ Եվ ամեն անգամ, երբ խոզուկը ցանկանում էր կաղին ուտել, նա վազում և հարվածում էր ծառին։

Ծնողներն ասում էին նրան, որ չի կարելի հարվածել կաղնուն սմբակներով, պետք է լինել համբերատար և դաստիարակված։ Մայրիկը սովորեցրեց տղային. «Դու կարող ես սիրալիր խնդրել հզոր կաղնուց կամ սպասել, մինչ հասունացած կաղինները կընկնեն հողի վրա, կամ երբ կփչի քամին և կպոկի կաղինները ճյուղերից։ Բայց հարվածել ծառին սմբակներով չի կարելի»։ Միայն թե տղան չլսեց ծնողներին։ Մի անգամ էլ հարվածելու ժամանակ նա ընկավ և մեծ վերք առաջացավ թե՛ իր ոտքին, թե՛ կաղնու վրա:

 Անցավ ամառը։ Աշունը փոխվեց ցուրտ ձմեռով, և խոզուկների ընտանիքը գնաց անտառի թփերում ձմեռելու։ Իսկ կաղնին, վիրավորված և ծեծված, մնաց սառչելու իր մարգագետնում։
 Եկավ գարունը, խոզուկ տղան, պնդացած և մեծացած, ընտանիքի հետ միասին վերադարձավ մարգագետին և … չճանաչեց իր սիրելի կաղնուն։ Բոլոր ծառերի վրա արդեն կային նոր ընձյուղներ։ Եվ միայն հզոր կաղնին էր կանգնած տխուր։ Նրա ճյուղերը արդեն չէին հասնում ամպերին, նրա հզոր բունը դարձել էր ավելի բարակ ու թույլ։

«Ի՞նչ է քեզ հետ պատահել, ինչու՞ քո ճյուղերին չկան տերևներ։ Իսկ որտե՞ղ են փոքրիկ ծաղիկները, որոնք հետո վերափոխվում էին համեղ կաղինների։ Ով՞ է համարձակվել քեզ նեղացնել — հարցնում էր խոզուկը կաղնուց՝ նրա շուրջը պտտվելով- միգուցե քեզ այդ ձմռան ցուրտն է ուժազրկել։ Իսկ հնարավոր է… »։

Եվ հանկարծ խոզուկը կաղնու բնի վրա տեսավ մեծ վերք։
-Ո՞վ է համարձակվել քեզ այդպես վիրավորել- հարցրեց նա կաղնուն։
— Դա արել են քո սմբակները, — տխուր հոգոց հանեց կաղնին — այս վերքի պատճառով ես կորցնում եմ ուժերս։ Չնայած իմ արմատները առաջվա պես փնտրում են խոնավություն և հոգատար ուղղում են այն դեպի բունը, ջուրը չի կարող հասնել վերին ճյուղերին և հագեցնել նրանց։
— Ինչու՞- տխրեց խոզուկը։
— Ուշադիր նայիր իմ վերքին, և դու ինքդ կհասկանաս թե ինչու, — պատասխանեց ծառը։

Խոզուկը մոտեցավ կաղնուն ավելի մոտիկ և տեսավ, թե ինչպես են վերքից կաթիլներ կաթկթում։ Կաթիլները նման են արցունքի։ Կաղնին արտասվում էր, նրա համար շատ ցավոտ էր։ Խոզուկը ամաչում էր, նա նստեց կաղնու կողքին և նույնպես արտասվեց. «Ինչու՞ նա չլսեց մայրիկին»։ Ինչպե՞ս նա կարող էր այսքան դաժան վարվել իր սիրելի կաղնու հետ։ Ի՞նչ անել հիմա։

Հանկարծ կաղնու ճյուղին նստեց մի ագռավ, նա տեսավ տխուր խոզուկին և հարցրեց.
— Խոզուկ, ի՞նչ է պատահել, Ինչու՞ ես դու արտասվում։ Ո՞վ է նեղացրել քեզ։
— Ո՛չ, ագռավ, ինձ չեն նեղացրել, այլ ես եմ նեղացրել։ Ցավեցրել եմ ես իմ սիրելի կաղնուն։ Մենք այլևս չենք թաքնվի նրա ստվերում, չենք ուտի համեղ կաղիններ, — պատասխանեց խոզուկը և սկսեց լացել ավելի ուժգին։
— Մի՛ լացիր, խոզու՛կ։ Ես գիտեմ ինչպես քո դժբախտությանը օգնեմ։ Հեռավոր ճահճուտում աճում է հրաշք խոտ, այդ խոտի ուժը բուժիչ է։ Պոկիր նրան գիշերը և ճահճուտի ջուր բեր հետդ կաղնու համար։ Սկզբից մաքրիր վերքը ճահճուտի ջրով, իսկ հետո դիր վերքին հրաշք խոտը։ Միայն հիշիր. խոտը տեղադրում ես, իսկ ինքդ բարցրաձայն ասում…,- կիսատ թողեց խոսքը ագռավը և թռավ գնաց։
— Ի՞նչ արտասանել — հետևից գոռաց խոզուկը։ — Ի՞նչ խոսքեր։
— Կախարդական … — հեռվից լսվեց հեռացող թռչունի ձայնը։

Հենց այդ երեկո խոզուկը ճանապարհ ընկավ դեպի հեռավոր ճահճուտը։ Գորտերը օգնեցին նրան, որ գտնի հրաշք խոտը և բերեցին մի քանի սափորիկներ՝ լցված ճահճուտի ջրով։ Վաղ առավոտյան խոզուկը վերադարձավ մարգագետին հզոր կաղնու մոտ։ Նա մոտեցավ ծառին, զգուշորեն լվաց վերքը ճահճուտի ջրով, քնքշությամբ տեղադրեց հրաշք խոտը վերքի վրա, և սկսեց խոսել. «Ես երբեք այլևս քեզ չեմ հարվածի սմբակներով։ Ների՛ր ինձ։ Ամեն ինչ լավ կլինի։ Ների՛ր ինձ, խնդրում եմ … »։

Եվ հրաշք տեղի ունեցավ։ Կաղնու վերքը արագ լավացավ, ճյուղերը ուրախ ձգվեցին արեգակի մոտ։ Խոզուկին թվաց, թե շատ մոտ մի տեղ, սկսվեց տոնական հրավառություն, դա ճյուղերի վրա տերևներ աճեցին։

Այդ ամառ երախտագետ կաղնին այնքան կաղին աճեցրեց, որ նրանց դա հերիքեց մինչև հաջորդ տարի։ Իսկ խոզուկը այլևս սմբակներով չհարվածեց կաղնուն, և հետևում էր, որպեսզի ուրիշ կենդանիներն էլ չնեղացնեն իր սիրելի կաղնուն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s