Զարթուցիչը

Այն երեխաների համար, ովքեր արթնանում են գիշերները

Ժամացույցները լինում են տարբեր. Մեծ, փոքր, էլեկտրոնային, գրպանի, մեխանիկական, պատի, ձեռքի և նույնիսկ երաժշտական: Մեր հեքիաթը փոքրիկ ժամացույցների մասին է՝զարթուցիչ անունով:

Կար-չկար մի տնակ կար, որտեղ ապրում էր զարթուցիչը, բացի նրանից այդ տանը ապրում էին բազմաթիվ պատի ժամացույցներ և նաև հայելիներով ժամացույցներ: Մեծ պատի ժամացույցները գլխավորներն էին: Նրանք կախված էին ամենատեսանելի վայրերում և միշտ ցույց էին տալիս ճշգրիտ ժամ: Դրանք տան տիրոջ ժամացույցներն էին, իսկ զարթուցիչը պատկանում էր ընտանիքի որդուն և տանտիրուհուն, նման էր պապիկի ու տատիկի ժամացույցներին: Միայն զարթուցիչը, տարբերվելով մյուսներից, ուներ ևս մի հավելյալ սլաք: Նա չգիտեր, թե ինչի համար է նախատեսված այդ սլաքը, և, հաճախ, երբ տանտիրուհին և որդին քնած էին լինում, սլաքը անընդհատ տեղաշարժվում էր: Զարթուցիչի սլաքը երբեմն պտտվում էր դեպի 2-ը, հետո 3-ը և այդպես շարունակ: Ամեն անգամ դրանք լինում էին տարբեր թվեր և ամեն անգամ զարթուցիչը արթնանում էր սարսափելի զանգից: Զարթուցիչի հետ միասին արթնանում էին նաև պատի ժամացույցները, հայելիով ժամացույցները և, իհարկե, տան բոլոր բնակիչները:

-Ին՞չ է սա,- զայրացան հայրիկի ժամացույցները,- ինչու՞ է գիշերվա այս ժամին այսպիսի ձայն գալիս:
-Ին՞չ պատահեց,-վախեցան մայրիկի ժամացույցները,- Զարթուցի՛չ, ինչու՞ ես դու զնգում:
-Ես չգիտեմ,-ասաց զարթուցիչը,-ես նույնպես արթնացա այս բարձր ձայնից:

Ամեն գիշեր զարթուցիչը զնգում էր և ամեն անգամ զայրանում էին տան բոլոր ժամացույցները: Զարթուցիչը նույնպես զայրանում էր այդ բարձր գիշերային աղմուկից: Նա վատ էր քնում, դրանից նրա սլաքները սկսել էին դանդաղ աշխատել և ցույց տալ սխալ ժամ:
Ժամանակի ընթացքում զարթուցիչը ավելի էր բարկացնում տան մյուս ժամացույցներին և բնակիչներին: Նույնիսկ ընտանիքի որդին ուշադրություն չէր դարձնում զարթուցիչին, և ժամանակը ստուգում էր հայրիկի կամ մայրիկի ժամացույցներով:

Մի օր տղան որոշեց, որ իրեն այլևս պետք չեն այնպիսի ժամացույցներ, որոնք ցույց են տալիս ոչ ճշգրիտ ժամանակ,և նույնիսկ ավելին, զնգում են գիշերվա կեսին: Նա նույնիսկ մտածում էր զարթուցիչը դեն նետելու մասին և հանկարծ լսվեց մի ձայն:

-Խնդրում եմ, թու՛յլ տուր մնամ սենյակում: Ես վատ եմ աշխատում, որովհետև վատ եմ քնում,-լաց եղավ զարթուցիչը:
-Դու ինչու՞ ես վատ քնում,-զարմացավ տղան:
-Ես քո պատճառով ամեն օր արթնանում եմ բարձր ձայնից և այլևս չեմ կարողանում քնել մինչև առավոտ:
-«Տարօրինակ է»,-մտածեց տղան և որոշեց օգնել զարթուցիչին:

Նա ժամացույցները վերցրեց ձեռքը և նայելով սլաքներին նկատեց ևս մի հավելյալ սլաք:
-Սա ին՞չ սլաք է,-հարցրեց տղան:
-Ես չգիտեմ,-անկեղծորեն պատասխանեց զարթուցիչը:
-Ես հաճախ եմ խաղում այս սլաքի հետ, այն պտտում այս ու այն կողմ,-ասաց տղան և անսպասելի հարցրեց.-Դու այսօր քանի անգամ ես ձայն լսել:
-Այսօր երեք անգամ,-ասաց զարթուցիչը:
-Եվ սլաքները նույնպես ցույց էին տալիս երեքը,-տղան մտածեց և ուրախ ճչաց,—այո՛, սա անհրաժեշտ ժամանակի զանգն է:
-Ինչպե՞ս թե զանգի սլաքն է,-հարցրեց զարթուցիչը:
-Ամեն ինչ պարզ է,-ասաց խելացի տղան,-սլաքը դնում ենք երեքի վրա և ուղիղ ժամը երեքին լսում ենք բարձր ազդանշան: Հասկացա՞ր:
-Այո՛, հիմա ես կկարողանամ քնել ողջ գիշեր, եթե սլաքը դնեմ յոթի վրա,-ուրախացավ զարթուցիչը:
-Իհա՛րկե,-հաստատեց տղան,-դու կկարողանաս քնել ողջ գիշեր, իսկ երբ արթնանաս քո սլաքները ստույգ ժամանակ ցույց կտան:

Այս ամենից հետո տղան և զարթուցիչը դարձան մտերիմ ընկերներ: Նրանք միասին հանգիստ քնում էին գիշերները, իսկ առավոտյան միասին արթնանում էին հավելյալ սլաքի օգնությամբ: Հանգստացած զարթուցիչը ցույց էր տալիս հստակ ժամանակ, իսկ հանգստացած տղան դառնում էր եռանդուն և սկսում ավելի լավ սովորել դպրոցում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s