Սեպտեմբերի 29-հոկտեմբերի 9-ը Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները իրականացրեցին կրթահամալիրում սովորող կրթության առանձնհատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների վերագնահատումը:
Յուրաքանչյուր սովորողի վերագնահատման ընթացքը կազմակերպվում է ծնողի հետ առանձին զրույցով, ապա սովորողի հետ՝ սովորողի տարիքին ու հնարավորություններին համապատասխան հարցերի ու առաջադրանքների փաթեթի միջոցով:
Ներկա էի ավագ, միջին և արևմտյան դպրոցի սովորողների վերանգահատման ընթացքին: