Հրահանգ. ստորև ներկայացվում են անավարտ նախադասություններ: Կարդացե՛ք և արագ ավարտե՛ք նախադասությունը այն մտքով, որն անմիջապես է առաջանում Ձեր մեջ: Երկար մի՛ մտածեք և բաց մի՛ թողեք ոչ մի նախադասություն:
1. Ես միշտ ցանկանում էի, …
2. Եթե ամեն ինչ իմ դեմ է, ապա…
3. Ապագան ինձ թվում է …
4. Գիտեմ, որ հիմարություն է, բայց վախենում եմ …
5. Կարծում եմ, որ իսկական ընկերը …
6. Ես լավ եմ զգում ինձ, երբ …
7. Ի տարբերություն մյուս ընտանիքների՝ մերը …
8. Ամեն ինչ կանեի, որ մոռանայի …
9. Ես կարող էի շատ երջանիկ լինել, եթե …
10. Կարծում եմ, որ կարող եմ …
11. Երբ գործերս դեպի վատն են գնում, …
12. Մտերիմ մարդիկ ինձ…
13. Չեմ սիրում այն մարդկանց, ովքեր …
14. Մեր ընտանիքում ես …
15. Կարծում եմ, որ ծնողներս…
16. Իմ մայրը …
17. Իմ ամենամեծ սխալը եղել է …
18. Երբ ես փոքր էի, մեր ընտանիքը …
19. Կուզենայի, որ երբեք …
20. Կյանքում ամենից շատ կցանկանայի, որ …
21. Կգա այն օրը, երբ ես …
22. Առանց ինձ ընկերներս …
23. Հուսով եմ, որ …
24. Իմ ամենամեծ երազանքը …
Վերլուծությունները պետք է կատարել՝ խմբավորելով հարցերն ըստ հետևյալի՝
1. վերաբերմունքն ընտանիքին – 7, 14, 18,
2. վերաբերմունքը սեփական անձին – 2, 4, 6, 8, 9, 11, 17,
3. երազանքներ, նպատակներ – 1, 10, 19, 20, 24,
4. վերաբերմունքը ծնողներին — 15, 16,
5. վերաբերմունքը ապագային – 3, 21, 23,
6. վերաբերմունքն ընկերներին, մտերիմներին – 5, 12, 13, 22:
Հաշվի է առնվում պատասխանների ուղղվածությունը` դրական, բացասական և չեզոք: