Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսների ընթացքում ավագ դպրոցի հատուկ կարիքով սովորողների հետ կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. Դպրոցի գրասենյակի և կազմակերպիչների հետ ցուցակագրել ենք Միջին դպրոցից Ավագ տեղափոխվող սովորողներին՝
· ուսումնասիրել կարիքը, փաստաթղթավորումը
· խորհրդակցել Միջին դպրոցի կազմակերպչի հետ
· անհատապես աշխատել ծնողի և սովորողի հետ
2. Կազմվել են սովորողների անհատական ուսուցման պլանները ծնող-կազմակերպիչ-դպրոցի ղեկավար-ուսուցիչ-ներառականության մասնագետ համագործակցային սկզբունքով, հաշվի առնելով սովորողների առանձնահատկությունները:
Ամառվա ընթացքում հեղինակային ծրագրին համապատասխան ԱՈւՊ-ի մշակված տարբերակ է առաջարկվել Երևանի թիվ 3 ՏՄԱԿ-ին, սակայն հստակ պատասխան չստանալու պատճառով ԱՈւՊ-ները կազմվել, սակայն չեն լրացվել էլեկտրոնային տարբերակով։
3. Յուրաքանչյուր սովորողի անհատական ուսուցման թղթապանակաները հրապարակված են
4. Դպրոցի ղեկավարի, կազմակերպիչների և հատուկ մասնագետների խմբով հանդիպումներ ենք ունեցել թիվ 3 ՏՄԱԿ-ի մասնագետների հետ
· ուսումնասիրել ենք յուրաքանչյուր սովորողի կարիքը
· գրանցել աջակցության կենտրոնի մասնագետների առաջարկերը, աջակցության ուղղությունները
5. Իրականացվել է սովորողների վերագնահատում թիվ 3 ՏՄԱԿ-ի հետ համագործակցության միջոցով
6. Դպրոցի և գրասենյակի ղեկավարի հետ նայել ենք վերագնահատման փաստաթղթերը: Անհրաժեշտ տեղեկությունը փոխանցել ծնողին:
Հեռավար ուսուցման ժամանակ անկացվել են էլեկտրոնային նամակագրական խորհրդատվություն հատուկ կարիքով սովորողներին դասավանդող ուսուցիչների հետ, հարկ եղած դեպքում կազմվել են անհատական առաջադրանքներ սովորողի համար:
Անցկացվել են տեսակապով հանդիպումներ սովորողների հետ, հանդիպում ֆիզիկական միջավայրում ըստ ծնողի համաձայնության, առաջադրանքներ առցանց տարբերակով ծնողի հետ համագործակցելով:
Նոյեմբեր ամսվա աշխատանքներում ֆիզիկական և առցանց միջավայրում հանդիպումները բերված են ժամանակացույցի ու կոնկրետացված են աշխատանքների ուղղությունները: