Ուսումնական տարվա սկզբում, ինչպես կարգն է, կարիք եղավ թարմացնելու կրթահամալիրի հատուկ կարիքով սովորողների փաստաթղթերը, այդ նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները`
- Կրտսեր դպրոցներից Միջին դպրոց և Միջին դպրոցից Ավագ դպրոց տեղափոխված սովորողների փաստաթղթերի բաշխում,
- Սովորողների կարիքի ուսումնասիրում
- Սովորողների վերագնահատում Երևանի թիվ 3 ՏՄԱԿ-ի հետ համագործակցության միջոցով
- Դիտարկում սովորողին իր դասի ընթացքում, ըստ որի անհատական աշխատանքի կազմակերպում ըստ սովորողի կարիքի
- Սովորողի ներառման ապահովում
- Անհրաժեշտ հարմարեցում դասարանում`ըստ կարիքի
- Անհատական ուսումնական պլանի կազմում դասվարի և ծնողի հետ համագործակցելով
Հեռավար ուսուցման ժամանակ անցկացվել են`
- Խորհրդատվություններ հատուկ կարիքով սովորողներին դասավանդող ուսուցիչների հետ, հարկ եղած դեպքում կազմվել են անհատական առաջադրանքներ սովորողի համար:
- Անցկացվել են զրույցներ 1-ին դասարանի հատուկ կարիքով սովորողների դասվարների հետ սովորողի ուսումնական առաջադիմությունը պարզելու նպատակով,
- Մասնակցություն առցանց դասերին` սովորողի մասնակցությունն ու ակտիվությունը պարզելու նպատակով
- Անհատական աշխատանքի կազմակերպում` ֆիզիկական միջավայրում և առցանց ըստ ծնողի հետ պայմանավորվածության
- Համագործակցություն Երևանի թիվ 3 ՏՄԱԿ-ի մասնագետների հետ.
- Սովորողների կարիքի ուսումնասիրում
- Մասնագետների բաշխում
- Աշխատանքային գրաֆիկի կազմում`համատեղ/անհատական
- Մասնագիտական աջակցության գործիքների վերամշակում, թարմացում, հարստացում
Սովորողների հետ աշխատանքն ըստ դպրոցների
Արևմտյան դպրոց
Ֆիզիկական միջավայրում`
- Եսայան Ռոմեն- ներառում դասապրոցեսին, ուշադրության կենտրոնացման ուղղված աշխատանք, համագործակցություն դասվարի հետ
- Ավետիսյան Արմեն-ուշադրության կենտրոնացմանն ուղղված աշխատանք դիդակտիկ նյութերով, համագործակցություն դասվարի և սովորողի ուղեկցողի հետ
Հեռավար`
- Եսայան Ռոմեն- մասնակցություն սովորողի առցանց դասին, համագործակցություն դասվարի հետ սովորողի առաջադիմությունն ապահովելու նպատակով
- Դանիելա Սամվելյան- համագործակցություն ծնողի հետ, առաջադրանքների փոխանցում
Արևելյան դպրոց`
Ֆիզիկական միջավայրում`
- Սարգսյան Բագրատ- համագործակցություն ուղեկցողի հետ, աշխատանք ուղղված ուշադրության և հիշողության զարգացմանը դիդակտիկ նյութերով
- Սիմոնյան Հայկ- ներառում դասապրոցեսին, զրույց սովորողի հետ
- Մանուկյան Սերգեյ- համագործակցություն ուղեկցողի հետ, աշխատանք ուղղված իմացական գործընթացների զարգացմանը դիդակտիկ նյութերով (ընկալում, հիշողություն, ուշադրություն)
Հեռավար`
- Համագործակցություն ուսուցիչների հետ սովորողների առաջադրանքների հարցում
- Մասնակցություն սովորողների առցանց դասերին
- Համագործակցություն ծնողի հետ, սովորողի հետ առցանց աշխատանք, առաջադրանքներ
Միջին դպրոց
Ֆիզիկական միջավայր`
- Մարգարյան Յուրի- ներառում դասապրոցեսին, ուսուցչի հետ սովորողի հնարավորություններին համապատասխան առաջադրանքների կազմում
- Թումանյան Սոնա- զրույց սովորողի հետ ուսումնական մոտիվացիան բարձրացնելու նպատակով, համագործակցություն ուսուցիչների հետ
- Դիտարկումներ դասարաններում մյուս սովորողներին դասապրոցեսին ընթացքում առանձնահատկությունները պարզելու նպատակով
Հեռավար`
- Սովորողների առանձնահատկությունների համապատասխան մասնագիտական աջակցության նյութերի թարմացում, մշակում
- Համագործակցություն աջակցման կենտրոնի հատուկ մանկավարժի հետ, համատեղ աշխատանքի պլանավորում
- Կապ ծնողների հետ
- Աշխատանքի պլանավորում` ֆիզիկական/առցանց