Կառուցի՛ր նույն պատկերից
Լուցկու փայտիկներով կազմված պատկերները կարելի է օգտագործել հիշողության և ուշադրության մարզման համար։ Նկարը երեխայի կողմից դիտարկվում է 30 վայրկյանի ընթացքում, այնուհետև երեխան պետք է մտապահի դրանք և ինքնուրույն կառուցի:
Պատկերները կառուցելիս կարող եք զարգացնել նաև այլ հմտություններ՝
- հաշվել լուցկիները, որոնցից պատկերը կազմվում է;
- եթե ներկեք լուցկիները տարբեր գույներով, ապա կարելի է հաշվել նույն գույնի լուցկիները;
- հաշվել երկրաչափական պատկերները, որոնք կան պատկերում (քանի եռանկյուններ, քառակուսիներ և այլն);
- հաշվել պատկերի անկյունները (սուր և բութ):
Եվ վերջապես, կարող եք առաջարկել երեխային ինքնուրույն մտածել, թե ինչ պատկեր կարող է ստեղծել:















