Միջին դպրոցի մի քանի սովորողների հետ աշխատանքը կազմակերպվում է իրենց ընտրությամբ գործունեության՝ կավագործության դասաժամին:
Մարատի, Խաչիկի, Էդգարի, Արսենի հետ համատեղ աշխատում ենք կավով:
Կավով աշխատանքը թույլ է տալիս զարգացնել մանր շարժունակությունը, ինչը նպաստում է խոսքի զարգացմանը: Նպաստում է բարձր ինքնագնահատական ձեռք բերելուն, քանի որ քո իսկ ձեռքով պատրաստած իրը քեզ հաճույք ու բավարարվածություն է պարգևում:
Աշխատելիս սովորողները մեկուսացված չեն, այլ խմբի մի մասն են կազմում և միասնական ուժերով ինչ-որ նպատակային աշխատանք կատարում:
Սովորողների հետ պատրաստել ենք կավե ուլունքատիպ զարդեր, որոնք դեռևս ամբողջացման ու համալրման կարիք ունեն:
