Ներառական կրթությունը կրթահամալիրում

Ներառական կրթության ոլորտում մեր կրթահամալիրը կարծես ամենահայտնի ուսումնական հաստատությունն է։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողները ձգտում են իրենց երեխային տեսնել կրթահամալիրի մթնոլորտում:

Կրթահամալիրի ներառականության մասնագիտական թիմը իր աջակցությունն է ցույց տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին, ըստ որի իրականացվում են հետևյալ գործառույթները՝

  • Կազմակերպվում է սովորողի առանձնահատկությունների գնահատում
  • Ծնողի, դպրոցի ղեկավարի, կազմակերպիչների և դասավանդողների հետ համագործակցության միջոցով կազմվում է սովորողի անհատական ուսումնական պլանը
  • Ըստ գնահատման եզրակացության սովորողը ստանում է հատուկ մասնագիտական աջակցություն (լոգոպեդ, հատուկ մանկավարժ, հոգեբան և այլն)
  • Մասնագետ-դասավանդող համագործակցության կազմակերպվում է սովորողի արդյունավետ ներառումը միջավայրում

Մասնագիտական աջակցության կազմակերպումը իրականացվում է ծնողի հետ խորհրդակցության և իր կողմից ընտրված ձևով՝

  • Ֆիզիկական միջավայրում
  • Հեռավար
  • Առցանց

Որպես կրթահամալիրի ներառականության թիմի մասնագետ աջակցում եմ Արևելյան, Արևմտյան դպրոց-պարտեզների, Միջին և Ավագ դպրոցի հատուկ կարիքով սովորողներին:
Գործունեությունս կազմակերպվում է ըստ անհատական աշխատաժամանակի:

Յուրաքանչյուր մասնագետ ունի իր մոտեցումն ու մեթոդները: Իմ մոտեցումն է օգտագործել սովորողի ուժեղ կողմերն ու ինչու չէ սիրելի զբաղմունքը սովորողի հետ կոնտակտ ստեղծելու և հետադարձ կապ ստանալու համար: Օգտագործելով սովորողի ուժեղ կողմերն ու սիրելի զբաղմունքները կարողանում եմ կենտրոնացնել ուշադրությունը իրականացվող աշխատանքի վրա և լուծել խնդիրները:

Աշխատանքային գործիքները երբեք շատ չեն լինում: Ամեն անգամ կարիք է լինում նոր, յուրահատուկ և ավելի արդյունավետ գործիք ունենալու: Դա ինձ մղում է անընդհատ փնտրտուքներ կատարել, մշակել, փոփոխել, ստեղծել…
Բլոգում տեղադրված նյութերն օգնում են միշտ քեզ հետ ունենալ դրանք և եթե կարիք լինի բացել և օգտագործել, ուստի Զարգացնող աշխատանքներ բաժինը միշտ ինձ հետ է: Ստեղծել եմ նաև Զարգացնող տետրակ, որը պիտանի կլինի բոլորի համար:

Իսկ սովորողների հետ կատարվող աշխատանքները համակարգվում են Անհատական աշխատանքներ բաժնում:

Պետք է նշեմ նաև, որ բացի հատուկ կարիքով սովորողներից լինում են նաև սովորողներ, որոնց հետ ևս կարիք է լինում հոգեբանական անհատական աշխատանքի: Օրինակ՝ կրտսեր դպրոցներում տարիքային վախերի հաղթահարմանն ուղղված աշխատանքներ, ներառման կարիք ունեցող սովորողներ, իսկ ավագ դպրոցում չափահասության կյանքի շեմին գտնվող սովորողների հետ անհատական հոգեբանական խորհրդատվություններ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s